
Պարտատոմսերի գրավով վարկ
Եթե ձեռք եք բերել Ինեկոբանկի կողմից թողարկած պարտատոմսեր, բայց շրջանառության ժամկետի ավարտից շուտ շտապ գումար է անհրաժեշտ՝ կարիք չկա դրանք վաճառելու։ Պարզապես օգտվեք Ինեկոբանկի պարտատոմսերի գրավով վարկից և ստացեք վարկ Ձեր պարտատոմսերի գումարի մինչև 95%-ի չափով՝ միևնույն ժամանակ պահպանելով դրանց արդեն իսկ կուտակված տոկոսագումարները։
Թարմացված է 18.05.2026 14:25