1 (2)

Ներդրումային վարկ

Ձևակերպե՛ք ներդրումային վարկեր Ինեկոբանկի մասնաճյուղերում: Ընտրեք Ձեր ներդրումային ռազմավարությանը համապատասխան պայմաններն ու իրականացրեք Ձեր ֆինանսական նպատակները։

Վարկի նպատակ
  • ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս գործող իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում մասնակցություն կամ բաժնեմասնակցության ձեռքբերում, այդ թվում՝ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ձեռքբերվելիք գույքով ներդրում իրականացնելու միջոցով,
  • ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս գործող առևտրային գործունեության մեջ ընդգրկվելու նպատակով, այդ թվում հիմնական միջոցների ձեռքբերելու և այդ գույքով գործող առևտրային գործունեության մեջ ներգրավվելը և այլն
  • ՀՀ տարածքից դուրս ներդրում՝ անշարժ կամ շարժական գույքի ձեռքբերում 

Վարկառուի նկարագիր
ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ, ում տարիքը վարկի ժամկետի ավարտին չի գերազանցի 70 տարին։
Վարկի արժույթ
֏ $ € 
Վարկի գումար
15,000,001 - 200,000,000 ֏
40,000 - 500,000 $
40,000 - 500,000
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ։
Վարկի ժամկետ
  • Հաստատուն տոկոսադրույքով` 1-60 ամիս
  • Լողացող տոկոսադրույքով` 60-180 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույք
  • Հաստատուն տոկոսադրույքով`
֏   15%
$    11%
    9%

  • Լողացող տոկոսադրույքով`
֏   առաջին 3 տարին 14%, այնուհետև՝ լողացող
$    առաջին 3 տարին 10%, այնուհետև՝ լողացող
    առաջին 3 տարին 8%, այնուհետև՝ լողացող
Տարեկան փաստացի տոկոսադրույք
  • Հաստատուն տոկոսադրույքով`
֏  16.33%
$   11.81%
€   9.61%

  • Լողացող տոկոսադրույքով`
֏   15.04 - 15.18%
$    10.56 - 10.70%
    8.38 - 8.53%
ԼՈՂԱՑՈՂ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՆԱՅՎՈՒՄ Է ՈՉ ՀԱՃԱԽ ՔԱՆ ՏԱՐԻՆ 2 ԱՆԳԱՄ։ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՎ ԻՋԵՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՇԵՄԸ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է +3/-1 ՏՈԿՈՍԱՅԻՆ ԿԵՏ։ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՄ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԹԻՎ /ԶՐՈՅԻՑ ՑԱԾՐ/ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է 0 /ԶՐՈ/։
Ապահովություն
Ապահովություն կարող են հանդիսանալ Բանկի համար ընդունելի․

    • անշարժ գույք,
    • տրանսպորտային միջոց,
    • դրամական միջոցներ,
    • պարտատոմսեր,
    • թանկարժեք մետաղների գրավ,
    • այլ գրավ։
Վարկի տրամադրման միանվագ վճար
Վարկի գումարի 0.5%
Վարկ/գրավի արժեք հարաբերության առավելագույն ցուցանիշ
Գրավի իրացվելի արժեքի 70%-ը
Ապահովագրություն
Կարող է պահանջվել գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրություն` վարկի մնացորդի չափով։
Երաշխավորություն
Կարող է պահանջվել Բանկի համար ընդունելի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց երաշխավորություն:

ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՎՃԱՐԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՓՈԽԱՐԵՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՏԱՆԱԼՈՒ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ և ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ԶՐԿՎԻ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔԻՑ:
Ժամկետանց պարտավորությունների մարում
Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվարկվում է տույժ չմարված գումարի 0.1315%-ի չափով։
Վարկի վաղաժամկետ մարում
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում վարկային պայմանագրով նախատեսված լինելու դեպքում Բանկն իրավունք ունի հաճախորդից պահանջելու վճարել տուգանք` վաղաժամկետ մարվող գումարի մինչև 5%-ի չափով։
Վարկի տրամադրման որոշման կայացում և հաճախորդին տեղեկացում
1-7 աշխատանքային օր անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի ստացման օրվանից, որից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է հաճախորդին։
Վարկի տրամադրման ժամկետ
1-7 աշխատանքային օր վարկի տրամադրման որոշումը կայացնելուց հետո անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում։
Վարկի տրամադրման մասին որոշման վավերականություն
30 օր
Վարկի տրամադրման վայր
Վարկերը ձևակերպվում են Բանկի մասնաճյուղերում և Կենտրոնական Գրասենյակում։
Վարկի տրամադրման եղանակ
Անկանխիկ, հաճախորդի՝ Բանկում բացված հաշվի միջոցով։
Վարկի պայմանների վերանայման միջնորդավճար

20,000 ՀՀ դրամ
Բանկի կողմից տրամադրվող համաձայնությունների միջնորդավճար
10,000 ՀՀ դրամ
Մարման եղանակ
  • անուիտետային (մայր գումարի և տոկոսագումարների ամսական հավասարաչափ մարումներ)
  • դիֆերենցված (մայր գումարի հավասարաչափ և տոկոսագումարների ամսական մարումներ)
  • Անհատական մարման գրաֆիկ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝
ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ «ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՈՒՄ»:

ԲԱՆԿԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԵՂԱՆԱԿ

«ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:

ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ

«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»` WWW.FININFՕ.AM, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:

Թարմացված է 18.06.2026 10:36