Բաժնետերեր և Ներդրողներ

Շահութաբաժինների վճարման քաղաքականություն

Միջանկյալ շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունում է Բանկի Խորհուրդը։ Տարեկան շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունվում է Բանկի Ընդհանուր Ժողովի կողմից՝ Խորհրդի առաջարկությամբ։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԱՀԱԲԱԺՆԻ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2026թ․ մայիսի 27-ին ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ-ի Խորհուրդը, 2025թ ֆինանսական տարվա արդյունքներով հայտարարել է տարեկան 11,000,170,500 ՀՀ դրամ շահութաբաժին (60,500 ՀՀ դրամ մեկ բաժնետոմսի համար): 


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Ինեկոբանկ» ՓԲԸ յուրաքանչյուր մասնակից, համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի, իրավունք ունի ստանալու բանկի վերջին տարեկան հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները:

Բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմuերի (բաժնեմաuերի, փայերի) 2%-ին և ավելիին տիրապետող յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված տեղեկությունները:

 

Օրենքը կարող եք գտնել Ինեկոբանկի կայքում` Կարգավորում բաժնում:

Վերոնշյալ տեղեկությունները Բանկը տրամադրում է ԱՆՎՃԱՐ` մասնակցի գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով.

  • առձեռն` բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ,
  • էլեկտրոնային հասցեով` [email protected],
  • փոստով` "ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ, ք. Երևան, Թումանյան 17 հասցեով


Թարմացված է 16.07.2026 13:18