Վարկային գիծ

Վարկային գծեր Ձեր բիզնեսի համար

Ստացե՛ք վարկային գիծ Ձեր բիզնեսի կարճաժամկետ ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով։ Ֆինանսավորման այս գործիքը նպատակահարմար է օգտագործել հաստատված սահմանաչափի շրջանակներում շրջանառու միջոցների համալրման և կազմակերպության կարճաժամկետ ծախսերը հոգալու համար։

֏ $ €
Արժույթ
Սկսած5մլն ֏
Վարկի գումար
Մինչև36ամիս
Մարման ժամկետ

Ինչո՞ւ Ինեկոբանկը

Անհատական բիզնես խորհրդատու

Անհատական մենեջեր

Դարձե՛ք Ինեկոբանկի Բիզնես հաշվետեր և մշտապես ունեցեք անհատական խորհրդատվություն ստանալու հնարավորություն։ Մեր մասնագետները Ձեր կողքին են և պատրաստ են պատասխանել Ձեր բոլոր հարցերին։

Մասնաճյուղեր բիզնեսի հաճախորդների համար

ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

Ինեկոբանկի բիզնես գործընկերներն ունեն հնարավորություն սպասարկվելու բանկի բիզնես մասնաճյուղերում՝ խուսափելով հերթերից։ Մեր փորձառու խորհրդատուները կաջակցեն իրականացնել ցանկացած բանկային գործարք՝ ելնելով Ձեր կազմակերպության բիզնես կարիքներից։ Մենք կարևորում ենք մեր հաճախորդների ժամանակը՝ ապահովելով լավագույն սպասարկում։

Անհատականացված ծառայություն

ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ինեկոբանկն իր բիզնես հաճախորդներին առաջարկում է վարկային գծեր՝ անհատականացված պայմաններով։ Վարկային գիծը կարող եք օգտագործել հաստատված սահմանաչափի շրջանակներում ըստ պահանջի՝ նվազեցնելով Ձեր տոկոսային ծախսերը։  Ձեր բիզնես խորհրդատուի հետ համատեղ կարող եք նաև մշակել վարկային գծի մարման անհատականացված գրաֆիկ՝ կախված Ձեր բիզնեսի  առանձնահատկություններից։

Թարմացված է 17.06.2024 14:12