
Ընթացիկ հաշիվներ Ձեր բիզնեսի համար
Վստահե՛ք Ձեր բիզնեսի հաշիվներն Ինեկոբանկին։ Մենք մշտապես աջակցում ենք փոքր և միջին ձեռնարկություններին և խոշոր կազմակերպություններին՝ առաջարկելով բիզնես բանկինգի լավագույն հնարավորությունները` հարմարեցված Ձեր բիզնեսին։

Հատուկ առաջարկ



Ինչո՞ւ Ինեկոբանկը
Անհատական բիզնես խորհրդատու

Դարձե՛ք Ինեկոբանկի Բիզնես հաշվետեր և մշտապես ունեցեք անհատական խորհրդատվություն ստանալու հնարավորություն։ Մեր մասնագետները Ձեր կողքին են և պատրաստ են պատասխանել Ձեր բոլոր հարցերին։
Թվային բիզնես բանկինգի լուծումներ

Կառավարե՛ք Ձեր բանկային հաշիվները ցանկացած վայրից՝ 24/7 ռեժիմով, Ինեկոբանկի գերժամանակակից, արագ և ապահով թվային լուծումների միջոցով։ Մենք բարձր ենք գնահատում մեր կորպորատիվ հաճախորդների տվյալների անվտանգությունը՝ տրամադրելով եռաստիճան գրանցման, ինչպես նաև երկաստիճան հաստատման հնարավորություն InecoOnline համակարգով։
Մասնաճյուղեր բիզնեսի հաճախորդների համար

Ինեկոբանկի բիզնես գործընկերներն ունեն հնարավորություն սպասարկվելու բանկի բիզնես մասնաճյուղերում՝ խուսափելով հերթերից։ Մեր փորձառու խորհրդատուները կաջակցեն իրականացնել ցանկացած բանկային գործարք՝ ելնելով Ձեր կազմակերպության բիզնես կարիքներից։ Մենք կարևորում ենք մեր հաճախորդների ժամանակը՝ ապահովելով լավագույն սպասարկում։
Չորսը մեկի փոխարեն

Ձեր կազմակերպության համար ընթացիկ հաշիվ բացելու դեպքում, ելնելով Ձեր իսկ բիզնես պահանջներից, միաժամանակ կբացվեն այլ արժույթներով ընթացիկ հաշիվներ՝ առանց լրացուցիչ սպասարկման կամ բացման վճարի։
Թարմացված է 19.09.2023 09:57