Առևտրի ֆինանսավորում
Բանկային երաշխիքներ
Առևտրի ֆինանսավորման գործիքների շրջանակներում Ինեկոբանկն իր բիզնես հաճախորդներին առաջարկում է օգտվել բանկային երաշխիքներից (Bank Guarantees)՝ ապահովելով Ձեր գործընկերների հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարումը։
Ակրեդիտիվներ
Ինեկոբանկն իր բիզնես հաճախորներին հնարավորություն է ընձեռում նվազեցնել ներմուծման և արտահանման գործարքների հետ կապված ռիսկերը՝ օգտվելով Ակրեդիտիվներից (Letter of Credit/ Standby Letter of Credit)։
Ինկասո
Ինեկոբանկն առաջարկում է առևտրի ֆինանսավորման պարզ և մատչելի գործիք՝ Ինկասո (Documentary Collection), որը թույլ կտա Ձեզ վերահսկել մատակարարված ապրանքների դիմաց վճարման գործընթացը։
Ինչո՞ւ միանալ Ինեկոբանկին
Միջազգային ճանաչելիություն
Իր գործունեության ավելի քան 20 տարիների ընթացքում Ինեկոբանկը միջազգային հեղինակավոր ֆինանսական հաստատությունների կողմից (ինչպիսիք են Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), գերմանական «Commerzbank»-ը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD)), արժանացել է տարատեսակ մրցանակների միջազգային առևտրի ֆինանսավորման ոլորտում իր ակտիվ գործունեության համար։
Անհատական բիզնես խորհրդատու
Ինեկոբանկն իր բիզնես հաճախորդներին առաջարկում է անհատականացված ծառայություններ, որոնց իրականացման գործում առանձնահատուկ դեր ունեն բանկի փորձառու բիզնես խորհրդատուները։ Ելնելով ընկերության նպատակներից՝ Ձեր բիզնես խորհրդատուն կառաջարկի լավագույն լուծումները Ձեր բիզնեսի զարգացման համար։
Մասնաճյուղեր բիզնեսի հաճախորդների համար
Մշտապես բարձր գնահատելով մեր բիզնես հաճախորդների կարիքները՝ մենք ընձեռում ենք Ձեզ հնարավորություն առանց հերթերի սպասարկվել բանկի բիզնես մասնաճյուղերում, որտեղ փորձառու խորհրդատուները կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին։
Թարմացված է 10.05.2024 15:38