Դեբետային քարտեր Ձեր բիզնեսի համար
Բիզնես դրամական միջոցների արդյունավետ և անվտանգ տնօրինման նպատակով Ինեկոբանկն առաջարկում է իր կորպորատիվ հաճախորդներին ձեռք բերել Visa Business կամ MasterCard Business դեբետային քարտեր։
Ինչո՞ւ Ինեկոբանկը
Visa կամ MasterCard Ձեր ընտրությամբ
Կարող եք ձեռք բերել MasterCard Business կամ Visa Business վճարային համակարգի քարտ՝ ելնելով Ձեր բիզնես գործունեության առանձնահատկություններից։ Երկու համակարգի քարտերն էլ ունեն միջազգային ճանաչում, ուստի կարող եք արագ և ապահով անկանխիկ գործարքներ իրականացնել աշխարհի ավելի քան 150 երկրներում։
Թվային բիզնես բանկինգի լուծումներ
Կատարեք Ձեր գործարքները օրվա ցանկացած ժամի և ցանկացած վայրից Ինեկոբանկի գերժամանակակից, արագ և ապահով թվային լուծումների միջոցով։ Մենք բարձր ենք գնահատում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մեր կորպորատիվ հաճախորդների տվյալների անվտանգությունը, ուստի InecoOnline բիզնես համակարգը հագեցած է եռաստիճան գրանցման, ինչպես նաև երկաստիճան հաստատման հնարավորությամբ։
Թարմացված է 05.09.2024 15:59