
Ռեեստրի վարում
Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարումը արժեթղթերի սեփականատերերի և նրանց պատկանող արժեթղթերի վերաբերյալ տեղեկությունների պահպանման և տրամադրման ծառայությունն է:
Ընդհանուր նկարագրություն
Բանկը հանդիսանում է Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամ, որի շրջանակներում, որպես հաշվի օպերատոր, միջնորդավորում է Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի կողմից մատուցվող ռեեստրավարման ծառայությունները:
Ռեեստրավարման կարող են հանձնվել բաժնետոմսերը, պարտատոմսերը և այլ ֆինանսական գործիքները:
Ռեեստրի վարման ծառայությունը Բանկը միջնորդավորում է Ռեեստրի վարման պայմանագրի կնքմամբ: Ռեեստրավարման ենթակա յուրաքանչյուր դասի արժեթղթերի ռեեստրի վարման համար կնքվում է առանձին պայմանագիր:
Ռեեստրավարման ծառայության մատուցման շրջանակներում Բանկն իրականացնում է նաև թողարկողի կորպորատիվ գործողությունների գրանցում, մասնավորապես՝
- արժեթղթերի լրացուցիչ տեղաբաշխման
- արժեթղթերի անվանական արժեքի փոփոխմամբ, արժեթղթերի համախմբմամբ, արժեթղթերի բաժանմամբ, մեկ տեսակի արժեթղթերի մեկ այլ տեսակի արժեթղթերով փոխարկմամբ պայմանավորված գործառնությունների
- թողարկողի վերակազմավորմամբ պայմանավորված կորպորատիվ գործողությունների
- արժեթղթերի մարմամբ պայմանավորված կորպորատիվ գործողությունների
- արժեթղթերի չեղարկման կորպորատիվ գործողությունների գրանցում
Կորպորատիվ գործողության գրանցումը համակարգում իրականացվում է համապատասխան հանձնարարականի և անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա, որոնց ցանկը և ներկայացման կարգը կարող եք գտնել այստեղ՝ ՀԿԴ միջնորդավորման կարգ
Թարմացված է 03.04.2019 15:41