Ինկասո
Ցանկանո՞ւմ եք ապահովել Ձեր ապրանքների և ծառայությունների դիմաց վճարման իրականացում։ Ինեկոբանկը առաջարկում է Ինկասո ծառայությունը, որի արդյունքում արտահանողը բանկի միջոցով ներմուծողին է փոխանցում առևտրի գործընթացի բոլոր փաստաթղթերը։
Ինչո՞ւ Ինեկոբանկը
Միջազգային ճանաչելիություն
Իր գործունեության ընթացքում Ինեկոբանկը միջազգային հեղինակավոր ֆինանսական հաստատությունների կողմից, ինչպիսիք են Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), գերմանական «Commerzbank»-ը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, բազմիցս արժանացել է տարատեսակ մրցանակների և պատվոգրերի առևտրի ֆինանսավորման ոլորտում իր ակտիվ գործունեության շնորհիվ։
Անհատական բիզնես խորհրդատու
Դարձե՛ք Ինեկոբանկի Բիզնես հաշվետեր և մշտապես ունեցեք անհատական խորհրդատվություն ստանալու հնարավորություն։ Մեր մասնագետները Ձեր կողքին են և պատրաստ են պատասխանել Ձեր բոլոր հարցերին։
Թվային բանկինգի լուծումներ
Կառավարե՛ք Ձեր բանկային հաշիվները 24/7 ռեժիմով ցանկացած վայրից Ինեկոբանկի գերժամանակակից, արագ և ապահով թվային լուծումների միջոցով, ինչպիսիք են ԻնեկոՕնլայն համակարգն ու Ինեկոմոբայլ հավելվածը։ ԻնեկոՕնլայն համակարգը հագեցած է եռաստիճան գրանցման, ինչպես նաև երկաստիճան հաստատման հնարավորությամբ, ինչն էլ ապահովում է Ձեր կազմակերպության բանկային տվյալների անվտանգությունը։
Մասնաճյուղեր բիզնեսի հաճախորդների համար
Ինեկոբանկի բիզնես գործընկերներն ունեն հնարավորություն սպասարկվելու բանկի բիզնես մասնաճյուղերում՝ խուսափելով հերթերից։ Մեր փորձառու խորհրդատուները կաջակցեն իրականացնել ցանկացած բանկային գործարք՝ ելնելով Ձեր կազմակերպության բիզնես կարիքներից։ Մենք կարևորում ենք մեր հաճախորդների ժամանակը՝ ապահովելով լավագույն սպասարկում։
Թարմացված է 17.06.2024 14:19