

Ի՞նչ է InecoOnline բիզնես համակարգը
Կառավարեք Ձեր բիզնես գործարքները օրվա ցանկացած ժամի և ցանկացած վայրից Ինեոբանկի գերժամանակակից, արագ և ապահով թվային լուծումների միջոցով։ InecoOnline բիզնես համակարգը հագեցած է եռաստիճան գրանցման, ինչպես նաև երկաստիճան հաստատման հնարավորությամբ՝ ապահովելով մեր բիզնես հաճախորդների տվյալների անվտանգությունը։


Հաշիվների կառավարում
- Դիտել Ձեր հաշիվների մնացորդները
- Ստանալ մինչև երկու տարվա վաղեմության քաղվածքներ իրական ժամանակահատվածում
- Կատարել փոխանցումներ Ձեր ընթացիկ և քարտային հաշիվների միջև ՀՀ դրամով և արտարժույթով
- Կատարել փոխանցումներ ՀՀ դրամով և արտարժույթով այլ անձանց հաշիվներին, այդ թվում` միջբանկային և միջազգային փոխանցումներ


Բանկային պրոդուկտներ
- Ներդնել ավանդներ, տեսնել գործող ավանդների մնացորդները և ներդրման պայմանները
- Պատվիրել վճարային քարտեր
- Տեսնել գործող վարկերը և օվերդրաֆտները, կատարել մարումները, դիտել մարման գրաֆիկներն ու վճարումների պատմությունը


Օգտակար գործիքներ
- Կատարել արտարժույթի փոխարկում
- Ստանալ տեղեկատվություն տեղական և միջազգային բանկերի և արտարժույթի փոխարժեքների վերաբերյալ
- Կատարել վճարումներ ծառայությունների դիմաց
- Սահմանել պարբերական վճարումների ավտոմատ կատարման հանձնարարականներ
- Ստեղծել կատարվող գործարքների ձևանմուշներ՝ հետագայում նույն գործարքներն առավել արագ կատարելու համար


Մշտական կապ Բանկի հետ
- Համակարգում ներդրված փոստային ծառայության միջոցով Բանկ ուղարկել հաղորդագրություններ Ձեզ հուզող հարցերի վերաբերյալ, ինչպես նաև այլ հանձնարարականներ, որոնք Բանկի կողմից կդիտարկվեն որպես պաշտոնական հրահանգներ
- Էլեկտրոնային փոստի կամ SMS-ի միջոցով ստանալ ծանուցումներ կատարված գործարքների վերաբեյալ

Հատուկ առաջարկ
«Երեքը մեկում» փաթեթային առաջարկը նախատեսված է բանկի կորպորատիվ հաճախորդների համար։ Ամսական վճարելով ընդամենը 3,000 ՀՀ դրամ՝ Փաթեթի շրջանակներում Ձեզ կտրամադրվի ընթացիկ հաշիվ, բիզնես քարտ և InecoOnline համակարգ:

Բիզնես քարտ

Ընթացիկ հաշիվ

Օնլայն բանկինգ

Թարմացված է 23.06.2022 15:40