Անհպում վճարումներ
Ինեկոբանկի POS տերմինալների միջոցով կարող եք ստանալ վճարումներ ինչպես չիպային, այնպես էլ անհպում (մագնիսական քարտերի) տարբերակով։
 (1).webp)


Ինեկոբանկի POS տերմինալների միջոցով կարող եք ստանալ վճարումներ ինչպես չիպային, այնպես էլ անհպում (մագնիսական քարտերի) տարբերակով։
Ինեկոբանկի տերմինալների միացումը իրականացվում է GPRS կապի միջոցով՝ ապահովելով անխափան և արագ աշխատանք, իսկ վճարումները հասանելի կլինեն Ձեր կազմակերպության բանկային հաշվին հաջորդ աշխատանքային օրը։
Ինեկոբանկի POS տերմինալները սպասարկում են ցանկացած բանկի կողմից թողարկած ArCa, MasterCard, Maestro, VISA վճարային համակարգի քարտեր։


Լրացրեք դիմում-հայտը՝ անմիջապես կայքից։ Հայտը ստանալուց մենք տրամադրում ենք Ձեզ անհատական մենեջեր, ով պատրաստ կլինի պատասխանել Ձեր բոլոր հարցերին։

Մեկ աշխատանքային օրվա ընթացքում մենք կապ կհաստատենք Ձեզ հետ՝ Ձեր հարցերին պատասխանելու, համագործակցության պայմանները ներկայացնելու և պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը նախապատրաստելու համար։

Պայմանագրի ստորագրումից հետո մեր մասնագետներն այցելում են Ձեր առևտրի կամ սպասարկման կետ և տեղադրում այն՝ ապահովելով անհրաժեշտ ծրագրային կարգավորումները։
| Վճարային համակարգ |
Սակագին |
| «Արմենիան Քարդ» պրոցեսինգային կենտրոնի կոմից հավաստագրում ստացած ArCa վճարային քարտեր | 1.7% |
| Բանկի և «Արմենիան Քարդ» պրոցեսինգային կենտրոնի կողմից հավաստագրում ստացած Visa և MasterCard վճարային քարտեր | 2.4% |
| «Արմենիան Քարդ» պրոցեսինգային կենտրոնի անդամ չհանդիսացող բանկերի կողմից թողարկված վճարային քարտեր | 3% |
Սպասարկման վճարներ
| Ծառայություն | Վճար | Հաճախորդի տերմինալով/տերմինալներով ստացված վճարումների ամսական ծավալ |
| ՀԴՄ POS տերմինալի ակտիվացման վճար (ներառյալ՝ տերմինալի վնասման և/կամ փոխարինման ժամանակ ակտիվացումը) | 50,000 ՀՀ դրամ | Մինչև 100,000 ՀՀ դրամ |
| Անվճար | 100,000 ՀՀ դրամ և ավել | |
| POS տերմինալի սպասարկման վճար | 500 ՀՀ դրամ/ամսական | Մինչև 700,000 ՀՀ դրամ |
| Անվճար | 700,000 ՀՀ դրամ և ավել | |
| ՀԴՄ POS տերմինալի սպասարկման վճար | 500 ՀՀ դրամ/ամսական | Մինչև 100,000 ՀՀ դրամ |
| Անվճար | 100,000 ՀՀ դրամ և ավել |
Թարմացված է 07.07.2026 10:34