Agreement Financing

ԳՆՄԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

Եթե կնքել եք ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման պայմանագիր, սակայն չունեք անհրաժեշտ ֆինանսական միջոցներ պատվերը կատարելու համար, ապա  Ինեկոբանկն իր բիզնես հաճախորդներին առաջարկում է  գնման պատվերի ֆինանսավորման ծառայություն, որի շրջանակում բանկը ֆինանսավորում է պատվերը՝ հիմք ընդունելով կողմերի միջև ստորագրված պայմանագիրը։

Ինչո՞ւ Ինեկոբանկը

Միջազգային ճանաչելիություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Իր գործունեության ընթացքում Ինեկոբանկը միջազգային հեղինակավոր ֆինանսական հաստատությունների կողմից, ինչպիսիք են Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), գերմանական «Commerzbank»-ը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, բազմիցս արժանացել է տարատեսակ մրցանակների և պատվոգրերի առևտրի ֆինանսավորման ոլորտում իր ակտիվ գործունեության շնորհիվ։

Անհատական բիզնես խորհրդատու

ԱՆՀԱՏԱԿԱՆԲԻԶՆԵՍԽՈՐՀՐԴԱՏՈՒ

Դարձե՛ք Ինեկոբանկի Բիզնես հաշվետեր և մշտապես ունեցեք անհատական խորհրդատվություն ստանալու հնարավորություն։ Մեր մասնագետները Ձեր կողքին են և պատրաստ են պատասխանել Ձեր բոլոր հարցերին։

Թվային բանկինգի լուծումներ

ԹՎԱՅԻՆ ԲԱՆԿԻՆԳԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Կառավարե՛ք Ձեր բանկային հաշիվները 24/7 ռեժիմով ցանկացած վայրից Ինեկոբանկի գերժամանակակից, արագ և ապահով թվային լուծումների միջոցով, ինչպիսին է InecoOnline համակարգը, որը հագեցած է եռաստիճան գրանցման, ինչպես նաև երկաստիճան հաստատման հնարավորությամբ, ինչն էլ ապահովում է Ձեր կազմակերպության բանկային տվյալների անվտանգությունը։

Մասնաճյուղեր բիզնեսի հաճախորդների համար

ԲԻԶՆԵՍ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ

Ինեկոբանկի բիզնես գործընկերներն ունեն հնարավորություն սպասարկվելու բանկի բիզնես մասնաճյուղերում՝ խուսափելով հերթերից։ Մեր փորձառու խորհրդատուները կաջակցեն իրականացնել ցանկացած բանկային գործարք՝ ելնելով Ձեր կազմակերպության բիզնես կարիքներից։ Մենք կարևորում ենք մեր հաճախորդների ժամանակը՝ ապահովելով լավագույն սպասարկում։

Թարմացված է 31.08.2022 17:53