Բացեք Էսքրոու հաշիվ Ինեկոբանկում
Ցանկանո՞ւմ եք նվազեցնել Ձեր առևտրային գործարքների ռիսկերը։ Առաջարկում ենք բացել Էսքրոու հաշիվ Ինեկոբանկում, որի վրա կարող եք դեպոնացնել (սառեցնել) գործարքի համար նախատեսված ֆինանսական միջոցները՝ որպես երաշխիք։ Գումարը տրամադրվում է պայմանագրում նշված կողմին միայն ստանձնած պարտավորությունների կատարման դեպքում։
Էսքրոու հաշվի առանձնհատկությունները
ԳՆՈՐԴԻՆ
Իրականացրեք Ձեր առևտրային գործարքները Ինեկոբանկի Էսքրոու հաշվի միջոցով՝ նվազեցնելով ռիսկերն ու խուսափելով հնարավոր խարդախություններից։ Կնքեք եռակողմ պայմանագիր՝ Ձեր, վաճառողի և Բանկի միջև, որով հստակ կսահմանվի գործարքի բնույթը, գումարի չափը, վճարման պայմանները, ժամկետները և այլն։
Ինչո՞ւ օգտվել Ինեկոբանկի էսքրոու հաշվից
Գործարքի ապահովություն
Ձեր գործարքի դրամական միջոցները սառեցվում են Ինեկոբանկի էսքրու հաշվին և տրամադրվում են համապատասխան ծառայությունը մատուցող կողմին միայն պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման դեպքում։
Դրամական միջոցների վերադարձ
Եթե ծառայություն մատուցող կամ ապրանք տրամադրող կողմը չի կատարել պայմանագրով ամրագրված պարտավորությունները՝ Էսքրոու հաշվի դրամական միջոցները Բանկը վերադարձնում է գումարը մուտքագրող կողմին։
Թարմացված է 11.07.2024 10:35