Պատվիրեք բիզնես կրեդիտ քարտեր Inecobankից

Կրեդիտային քարտեր Ձեր բիզնեսի համար

Ձեր բիզնեսի դրամական միջոցների տնօրինման նպատակով առաջարկում ենք Ձեզ ձեռք բերել Ինեկոբանկի կրեդիտային քարտեր։ Փոխանցե՛ք անհրաժեշտ գումարը Ձեր ընթացիկ հաշվից քարտային հաշվին և կատարե՛ք անկանխիկ վճարումներ աշխարհի ավելի քան 150 պետություններում։ Ինեկոբանկի բիզնես կրեդտիային քարտը ապահովում է ոչ միայն ապրանքների և ծառայությունների վճարման հարմարավետություն և արագություն, այլև բիզնես ծախսերի մշտական վերահսկման հնարավորությունը՝ InecoOnline համակարգի շնորհիվ:

֏ $ € ₽
Արժույթ
1 500֏
Ամսական սպասարկման վճար
1% կանխիկացում
Ինեկոբանկի բանկոմատներից

Ինչո՞ւ Ինեկոբանկը

Visa կամ MasterCard Ձեր ընտրությամբ

MASTER ԿԱՄ VISA ՁԵՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ

Ձեռք բերեք Ինկոբանկի MasterCard Business կամ Visa Business վճարային համակարգի կրեդիտային քարտ Ձեր բիզնեսի համար և իրականացրեք արագ և ապահով անկանխիկ գործարքներ աշխարհի ավելի քան 150 երկրներում։ Վայելե՛ք բիզնես գործարքների հասանելիությունը ամենուր։

Թվային բիզնես բանկինգի լուծումներ

ԹՎԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ ԲԱՆԿԻՆԳԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Կատարեք Ձեր գործարքները օրվա ցանկացած ժամի և ցանկացած վայրից Ինեկոբանկի գերժամանակակից, արագ և ապահով թվային լուծումների միջոցով։ Մենք բարձր ենք գնահատում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մեր կորպորատիվ հաճախորդների տվյալների անվտանգությունը, ուստի InecoOnline բիզնես համակարգը հագեցած է եռաստիճան գրանցման, ինչպես նաև երկաստիճան հաստատման հնարավորությամբ։

Օվերդրաֆտ արտոնյալ պայմաններով

ՕՎԵՐԴՐԱՖՏ ԱՏՐՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ

Ունեք անհետաձգելի ծախսեր, որոնց վճարման համար առկա դրամական միջոցները բավարա՞ր չեն։ Դառնալով Ինեկոբանկի բիզնես կրեդիտային քարտապան՝ կարող եք օգտվել իրավաբանական անձանց համար նախատեսված օվերդրաֆտի հնարավորությունից։ Այս ծառայության շնորհիվ կկարողանաք խուսափել անկանխատեսելի ֆինանսական դժվարություններից՝ վարկային գծի օգտագործման արտոնյալ ժամանակահատվածով՝ մինչև 52 օր։

Թարմացված է 06.06.2024 15:45