Բանկային երաշխիքներ
Ինեկոբանկը տրամադրում է Բանկային երաշխիքներ իր կորպորատիվ հաճախորդներին՝ ապահովելով վճարման և պարտավորությունների իրականացում, հնարավոր ռիսկերի կրճատում։
Ինեկոբանկի կողմից տրամադրված միջազգային բանկային երաշխիքները միտված են ապահովելու մեր կորպորատիվ հաճախորդների պայմանագրային պարտավորությունները միջազգային գործարքներ իրականացնելիս։ Շնորհիվ այս երաշխիքների՝ կարող եք կատարել վճարումներ ապրանքների և ծառայությունների մատակարարման դիմաց՝ առանց հավելյալ վարկային միջոցների ներգրավման։
Ինչո՞ւ Ինեկոբանկը
Միջազգային ճանաչելիություն
Իր գործունեության ընթացքում բանկը միջազգային հեղինակավոր ֆինանսական հաստատությունների կողմից, ինչպիսիք են Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), գերմանական «Commerzbank»-ը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD), բազմիցս արժանացել է տարատեսակ մրցանակների և պատվոգրերի առևտրի ֆինանսավորման ոլորտում իր ակտիվ գործունեության համար։
Անհատական բիզնես խորհրդատու
Ինեկոբանկի բիզնես հաճախորդները կարող են ուղղել բոլոր ֆինանսական հարցերն իրենց անհատական բիզնես խորհրդատուին։ Մեր մասնագետները մշտապես Ձեր կողքին են և պատրաստ են տրամադրել անհատականացված խորհրդատվություն, ինչպես նաև տարաբնույթ ֆինանսական գործարքների մասին տեղեկատվություն։
Թվային բանկինգի լուծումներ
Կառավարե՛ք Ձեր բանկային հաշիվները 24/7 ռեժիմով ցանկացած վայրից Ինեկոբանկի գերժամանակակից, արագ և ապահով թվային լուծումների միջոցով, ինչպիսին է InecoOnline համակարգը, որը հագեցած է եռաստիճան գրանցման, ինչպես նաև երկաստիճան հաստատման հնարավորությամբ, ինչն էլ ապահովում է Ձեր կազմակերպության բանկային տվյալների անվտանգությունը։
Մասնաճյուղեր բիզնեսի հաճախորդների համար
Ինեկոբանկի բիզնես գործընկերներն ունեն հնարավորություն սպասարկվելու բանկի բիզնես մասնաճյուղերում՝ խուսափելով հերթերից։ Մեր փորձառու խորհրդատուները կաջակցեն իրականացնել ցանկացած բանկային գործարք՝ ելնելով Ձեր կազմակերպության բիզնես կարիքներից։ Մենք կարևորում ենք մեր հաճախորդների ժամանակը՝ ապահովելով լավագույն սպասարկում։
Բանկային երաշխիքների տեսակները
Ինեկոբանկը տրամադրում է բանկային երաշխիքներ տարատեսակ գործարքների համար։ Երաշխիքներ կարող են տրամադրվել մրցութային առաջարկության կամ հայտի ապահովման (մրցութային երաշխիքներ), պայմանագրի կատարման (վճարման երաշխիքներ), կանխավճարի ապահովման (կանխավճարային երաշխիքներ), ապրանքների ներմուծման (կատարման երաշխիքներ) համար և այլ նպատակներով։
Թարմացված է 15.05.2024 14:12