Բաժնետերեր և Ներդրողներ

Շահութաբաժինների վճարման քաղաքականություն

Շահութաբաժնի բաշխման մասին որոշումն ընդունվում է տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԱՀԱԲԱԺՆԻ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2023թ. Ապրիլի 20-ին ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ-ի Բաժնետերերի ընդհանուր ժողովը որոշում կայացրեց բաշխել 13,000,201,500 ՀՀ դրամ շահութաբաժիններ (71,500 ՀՀ Դրամ մեկ բաժնետոմսի համար)՝ հաշվի առնելով Ժողովի կողմից սահմանված նախապայմանները։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Ինեկոբանկ» ՓԲԸ յուրաքանչյուր մասնակից, համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի, իրավունք ունի ստանալու բանկի վերջին տարեկան հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները:

Բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմuերի (բաժնեմաuերի, փայերի) 2%-ին և ավելիին տիրապետող յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված տեղեկությունները:

 

Օրենքը կարող եք գտնել Ինեկոբանկի կայքում` Կարգավորում բաժնում:

Վերոնշյալ տեղեկությունները Բանկը տրամադրում է ԱՆՎՃԱՐ` մասնակցի գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով.

  • առձեռն` բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ,
  • էլեկտրոնային հասցեով` inecobank@inecobank.am,
  • փոստով` "ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ, ք. Երևան, Թումանյան 17 հասցեով


Թարմացված է 25.06.2024 18:00