
Ինեկո բիզնես ավանդ
Հուսալի ներդրում Ձեր բիզնեսում
Բիզնես ավանդը կարևոր քայլ է դեպի ավելի կայուն, կանխատեսելի և ապահով բիզնես։ Ներդրե՛ք Ձեր ֆինանսական միջոցներն Ինեկոբանկում և ստացե՛ք Ձեր բիզնեսի զարգացմանը նպաստող կայուն եկամուտ։
Մինչև24
Ամիս ժամկետ
6.5 - 9.25%
Տարեկան Տոկոսադրույք
200մլն ֏
Եվ ավելին ներդնելու դեպքում Անհատական մոտեցում
Ինչո՞ւ Ինեկոբանկը
Անհատական մոտեցում

Բիզնես ավանդի ձևակերպման գործընթացում մեր մասնագետները կաշխատեն Ձեզ հետ՝ խորապես հասկանալու Ձեր բիզնեսի կարիքները ու գտնելու այն լուծումը, որը Ձեր բիզնեսի գումարը կվերածի հավելյալ արժեքի՝ պարզ, արագ ու մեծ արդյունավետությամբ։
Միջազգային երաշխիք

Միջազգային հեղինակավոր Moody’s Investors Service վարկանշային գործակալությունը Ինեկոբանկին շնորհել է B1 վարկանիշ՝ ազգային արժույթով, և B2 վարկանիշ՝ արտարժույթով երկարաժամկետ ավանդների համար։ Սա մասնավոր կազմակերպության վարկանիշի հնարավոր լավագույն ցուցանիշն է, իսկ Ինեկոբանկի հետ այն նաև խոստում է, որ Ձեր միջոցները կապահովվեն անվտանգության, կայուն ֆինանսավորման ու իրացվելիության բարձր մակարդակով։
Թարմացված է 08.07.2026 15:47