Փաստաթղթային ակրեդիտիվ

Ակրեդիտիվներ

Ինեկոբանկի ակրեդիտիվների տրամադրման ծառայությունները բիզնես հաճախորդներին հնարավորություն են տալիս նվազեցնել գործարքի վճարման հետ կապված ռիսկերը թե՛ գնորդների, թե՛ վաճառողների համար։ Գնորդը կարող է վստահ լինել, որ գումարը կփոխանցվի վաճառողին միայն այն դեպքում, երբ վերջինս ամբողջությամբ կկատարի իր պարտավորությունները: Իր հերթին վաճառողը կարող է համոզված լինել, որ կստանա ապրանքի կամ ծառայության գումարը պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում։

Ներկայացնում ենք միջազգային առևտրում լայնորեն կիրառվող առևտրի ֆինանսավորման գործիքներից մեկը՝ փաստաթղթային ակրեդիտիվը։ Փաստաթղթային ակրեդիտիվը (Letter of Credit) բանկի ստանձնած պարտավորությունն է վճարել գնորդին ապրանքների առաքման կամ ծառայությունների մատուցման դիմաց՝ մատակարարի կողմից ակրեդիտիվում նշված փաստաթղթերի ներկայացման դեպքում։

Ինչո՞ւ Ինեկոբանկը

Միջազգային ճանաչելիություն

Personal manager

Ինեկոբանկն իր գործունեության ընթացքում արժանացել է տարատեսակ միջազգային մրցանակների և պատվոգրերի առևտրի ֆինանսավորման ոլորտում իր ակտիվ գործունեության համար։

Անհատական բիզնես խորհրդատու

ԱՆՀԱՏԱԿԱՆԲԻԶՆԵՍԽՈՐՀՐԴԱՏՈՒ

Դարձե՛ք Ինեկոբանկի Բիզնես հաշվետեր և մշտապես ունեցեք անհատական խորհրդատվություն ստանալու հնարավորություն։ Մեր մասնագետները Ձեր կողքին են և պատրաստ են պատասխանել Ձեր բոլոր հարցերին։

Մասնաճյուղեր բիզնեսի հաճախորդների համար

ԲԻԶՆԵՍ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ

Մենք ապահովում ենք անհատականացված սպասարկում մեր բիզնես հաճախորդներին։ Այցելե՛ք և առանց հերթերի սպասարկվե՛ք բանկի իրավաբանական անձանց համար նախատեսված բիզնես մասնաճյուղերից մեկում։ Մեր փորձառու խորհրդատուները կպատասխանեն բիզնես ֆինանսավորման գործիքների և ծառայությունների վերաբերյալ Ձեր բոլոր հարցերին։

Թարմացված է 04.12.2023 14:45