

Ի՞նչ է InecoMobile Business-ը
Նորարարական թվային լուծումներով հագեցած InecoMobile Business հավելվածը մոբայլ բանկինգի լավագույն տարբերակն է բիզնեսների համար։ Այն հնարավորություն է տալիս, ունենալով միայն սմարթֆոն և ինտենրետի հասանելիություն, կատարել բիզնեսին անհրաժեշտ ֆինանսական գործարքները մեկ հարթակում՝ աշխարհի ցանկացած կետից, 24/7 ռեժիմով։ Բացահայտեք InecoMobile Business-ի հնարավորությունները` ներբեռնելով այն App Store կամ Play Market օնլայն հարթակներից։
.png)
Ի՞նչ կարելի է անել InecoMobile Business-ով
InecoMobile Business հավելվածն աշխատում է նույն սկզբունքով, ինչ արդեն վաղուց սիրելի դարձած InecoMobile-ը, բայց այս դեպքում արդեն միայն բիզնես հաճախորդների համար։ Այն հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով կառավարել ընկերության հաշիվները, քարտերը, ավանդները, վարկային գծերը և ավելին պարզ, արագ, ապահով եղանակով, ցանկացած պահի և ցանկացած վայրից՝ խնայելով ամենաթանկը՝ ժամանակը։
Թարմացված է 07.09.2023 15:02