Ինեկոբանկի մասին
Մեր տեսլականն է հաջորդ 10 տարիների ընթացքում դառնալ տարածաշրջանային առաջատար ֆինանսական կազմակերպություն՝ ունենալով 1 մլրդ դոլարին համարժեք կապիտալիզացիա։
Մեր առաքելությունն է մարդկանց նպատակների իրագործման համար հնարավորություններ ստեղծելը՝ մատուցելով իրենց պահանջներին համահունչ ֆինանսական ծառայություններ։
Բանկի Արժեքները
Այս արժեքները արտացոլում են մեր ավելի քան 20-ամյա պատմությունը և հանդիսանում են հաղթանակների գրավականը։ Նրանք ոչ միայն կարևոր են մեր տեսլականին և նպատակներին հասնելու համար, այլև ուղղորդում են Ինեկոթիմի յուրաքանչյուր անդամի՝ գործընկերների, հաճախորդների և համայնքի ներկայացուցիչների հետ շփման և համագործակցության ընթացքում։ Մեր արժեքները հանդիսանում են բանկի գործունեության կարևորագույն հիմքը և նպաստում են նորարարական գաղափարների և ծրագրերի մշակմանը։
ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ
Ազնվությունը մեր թիմի համար հիմնաքարային արժեք է և սահմանված վարվելակերպ ընկերության բոլոր շահառուների նկատմամբ։ Մեզ համար ազնվությունը նախ և առաջ մեր մտածելակերպի և գործելաոճի, նպատակների և այդ նպատակներին հասնելու միջոցների ներդաշնակությունն է՝ հիմնված թե՛ իրավական, թե՛ բարոյական նորմերի վրա։
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Մենք ունենք նախաձեռնողականության ու վճռական գործողությունների ազատություն՝ ի շահ մեր հաճախորդների և ի նպաստ ընկերության։ Այդ ազատությունն է օգնում Ինեկոբանկին զարգանալ՝ խրախուսելով նորարությունն ու առաջնորդությունը։
ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ
Թափանցիկությունն այն կարևորագույն արժեքներից է, որի վրա հիմնվում է Ինեկոբանկի գործելաոճը։ Այն մեզ համար խորհրդանիշ է՝ անկախ նրանից գտնվում ենք թռիչքային զարգացման, թե լրջագույն մարտահրավերների փուլում։
ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Լավ արդյունքի հասնելու ու հաջողելու միակ ճանապարհը միմյանց հետ համագործակցող թիմերի առկայությունն է, որի բոլոր անդամները պատրաստ են կրելու հաջողության դափնիներն ու ձախողման պատասխանատվությունը։ Մենք վստահում ենք իրար ու հարգում միմյանց կարծիքը, ինչպես նաև աջակցում բոլոր նրանց, ովքեր պատրաստ են այս միջոցով գործելու ու արդյունքի հասնելու։
ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ
Պրոֆեսիոնալիզմ ասելով Մենք ամբողջացնում ենք Ինեկոբանկի համար ամենաէական արժեքների շրջանակը։ Մենք համատեղում ենք գործողությունների ազատությունն ու ստեղծագործ միտքը ազնիվ ու թափանցիկ գործելաոճի հետ՝ կառուցելով մասնագիտական ու անհատական լավագույն հատկանիշներով օժտված թիմ։
Թարմացված է 26.11.2024 11:35