Ինեկոբանկի մասին

Ինեկոբանկի կարգախոսը

Ինեկոբանկի կարգախոսը՝ Արժևորեք Ձեր ժամանակը

Ավելի քան 20-ամյա իր գործունեության արդյունքում բանկը ձևավորել է ուրույն կորպորատիվ ոճը՝ հնարավորություն ընձեռելով ստեղծել զգայական և գիտակցական կապ Բանկի և իր հաճախորդների միջև։


«ԱՐԺԵՎՈՐԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ»


Գաղտնիք չէ, որ աշխարհը ենթարկվում է փոփոխությունների ամեն օր։ Արագ զարգացող շուկաների մարտահրավերներին դիմագրավելու համար մշտապես անհրաժեշտ է  ներկայացնել փոփոխություններին համահունչ լուծումներ, որոնք միտված կլինեն բանկային ծառայությունների հասանելիության բարձրացմանն ու արագությանը։ Իր գործունեության ընթացքում Ինեկոբանկը շարունակաբար մշակել և շուկային է ներկայացրել ոլորտի առաջատար թվային լուծումները՝ խնայելով հաճախորդի ամենաթանկ ակտիվը` ժամանակը:

Մեր ապրանքանիշը

Ինեկոբանկի ապրանքանիշը

Ինեկոբանկի ապրանքանիշի հիմքում նշագրված է «INECO» բառն, որը «Investments in Economy» արտահայտության հապավումն է և թարգմանաբար նշանակում է «ներդրում տնտեսության մեջ»։ Ապրանքանիշի մշակման ընթացքում հաշվի է առնվել Բանկի պատմությունը, ուժեղ կողմերը, արժեքները և հաճախորդների պահանջմունքները:

Մեր կորպորատիվ նշանը

Ինեկոբանկի կորպորատիվ նշանը կարևոր և ապրանքանիշին հավասարազոր արժեք ունեցող տարրերից մեկն է: Այն խորհրդանշում է աճ և զարգացում Բանկի հինգ շահագրգիռ կողմերի համար, որոնք են հաճախորդները, գործընկերները, աշխատակիցները, բաժնետերերը և հասարակությունը:

 
Կորպորատիվ նշանը ներկայացնում է վիրտուալ քառակուսու մեջ երկու շարքով դասավորված կանաչ գույնի չորս հավասարասրուն ուղղանկյուն եռանկյունիներ՝ միասին պատկերելով վեր ուղղված սլաք, որը խորհրդանշում է վերելք, զարգացում, ապագա: Հավասարասրուն ուղղանկյուն եռանկյունիների սրունքների հավասարությունը խորհրդանշում է կողմերի (բանկ-հաճախորդ) հավասարությունը, ուղիղ անկյունը` ծառայությունների մատուցման շիտակությունը, իսկ ներքնաձիգի երկարությունը` բանկի ամուր հիմքը: Մեր կորպորատիվ նշանի կանաչ գույնը խորհրդանշում է երիտասարդություն, նորարարություն, վստահելիություն, հարմարավետություն և հանգստություն:

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ

Ինեկոբանկը նպատակ ունի նպաստել իր հաճախորդների բարեկեցությանը և բիզնեսի զարգացմանը` շարունակաբար բարելավելով և ընդլայնելով իր ծառայությունների որակն ու տեսականին և համապատասխանեցնելով այն նրանց պահանջարկին:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Մենք ձգտում ենք լինել ազնիվ գործընկեր` գնահատելով երկարաժամկետ և փոխադարձ շահութաբեր համագործակցության կարևորությունը:

ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Բանկը զարգանում է, երբ աշխատակիցները իրենց աշխատանքով նպաստում են բանկի որդեգրած նպատակների իրագործմանը: Բանկն, իր հերթին, անում է ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր աշխատակից իրեն զգա "Ինեկոընտանիքի" անդամ` ապահովելով կարերայի աճ և մասնագիտական զարգացում:

ԲԱԺՆԵՏԵՐԵՐ

 Զարգացնելով բանկը` մենք ստեղծում ենք հավելյալ արժեք մեր բաժնետերերի համար:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք ձգտում ենք նպաստել ՀՀ տնտեսության զարգացմանը և բնակչության կենսապայմանների բարելավմանը` հավատարիմ լինելով սոցիալական հավասարության սկզբունքներին:

Թարմացված է 04.10.2024 13:23