Agreement Financing

ԳՆՄԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

Եթե կնքել եք ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման պայմանագիր, սակայն չունեք անհրաժեշտ ֆինանսական միջոցներ պատվերը կատարելու համար, ապա  Ինեկոբանկն իր բիզնես հաճախորդներին առաջարկում է  գնման պատվերի ֆինանսավորման ծառայություն, որի շրջանակում բանկը ֆինանսավորում է պատվերը՝ հիմք ընդունելով կողմերի միջև ստորագրված պայմանագիրը։

Վարկավորման նպատակ
  • Շրջանառու միջոցների համալրում
  • Ներդրումային նպատակներ
  • Բիզնեսի զարգացման հետ կապված այլ նպատակներ
  • Այլ ֆինանսական կազմակերպություններում գործող վարկերի վերաֆինանսավորում
Վարկի գումար
Սկսած 1 000 000
Վարկի ժամկետ
  • 1 - 48 ամիս շրջանառու միջոցների համալրման համար
  • 1- 84 ամիս հիմնական միջոցների ձեռք բերման կամ այլ ներդրումների իրականացման համար
Լրացուցիչ վճարներ
Հաշվի բացման վճար
Համաձայն “Բանկային հաշվի ծառայության սակագների”
Հաշվից վարկային միջոցների կանխիկացման միջնորդավճար՝
Համաձայն “Բանկային հաշվի ծառայության սակագների”
Հաշվի սպասարկման լրացուցիչ միանվագ վճար՝ վարկի գումարի 0.5-2%, բայց ոչ պակաս, քան 50,000 ՀՀ դրամ
Տարեկան անվանական տոկոսադրույք
12-19%
Վարկ/գրավի արժեք հարաբերության առավելագույն ցուցանիշ
Մինչև գրավի իրացվելի արժեքի 75%-ը
Տրամադրման եղանակ
Հաճախորդի` Բանկում բացված հաշվի միջոցով:
Մարման եղանակ
  • Հիմնական գումարի և տոկոսագումարների ամսական հավասարաչափ վճարումներ
  • Անհատական մարման գրաֆիկ (հաշվի առնելով սեզոնային գործոնները)
  • Արտոնյալ ժամանակաշրջան` մինչև 12 ամիս՝ միայն տոկոսները մարելու հնարավորությամբ:
Վաղաժամկետ մարման տուգանք (պայմանագրով նախատեսված լինելու դեպքում)
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում Բանկն իրավունք ունի հաճախորդից պահանջելու վճարել տուգանք` վաղաժամկետ մարվող գումարի մինչև 5%-ի չափով
Վարկի տրամադրման որոշման կայացում և հաճախորդին տեղեկացում
1-7 աշխատանքային օր անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի ստացման օրվանից
Վարկի տրամադրման ժամկետ
1-7 աշխատանքային օր վարկի տրամադրման որոշումը կայացնելուց հետո անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում

Թարմացված է 07.07.2026 10:34