
Ակրեդիտիվներ
Ինեկոբանկի ակրեդիտիվների տրամադրման ծառայությունները բիզնես հաճախորդներին հնարավորություն են տալիս նվազեցնել գործարքի վճարման հետ կապված ռիսկերը թե՛ գնորդների, թե՛ վաճառողների համար։ Գնորդը կարող է վստահ լինել, որ գումարը կփոխանցվի վաճառողին միայն այն դեպքում, երբ վերջինս ամբողջությամբ կկատարի իր պարտավորությունները: Իր հերթին վաճառողը կարող է համոզված լինել, որ կստանա ապրանքի կամ ծառայության գումարը պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում։
Թարմացված է 07.07.2026 10:34