career

Միասին Ինեկոբանկում

Լավագույն արդյունքը ստեղծում է մի ամբողջ թիմ, որին միավորում է մեկ ընդհանուր գաղափար։ Մենք միասին սովորում ենք, ոգևորվում, հաղթահարում մարտահրավերներ, փոխանակում գաղափարներ, հպարտանում մեր ձեռքբերումներով և ստեղծում նորը, ստեղծում ավելին։

Սկսնակներին

ՍԿՍՆԱԿՆԵՐԻՆ

Եթե ցանկանում ես սկսել կարիերադ ֆինանսաբանկային ոլորտում, սակայն չունես մասնագիտական աշխատանքային փորձ, հոգ չէ՛։ Ինեկոբանկը ընձեռում է լայն հնարավորություններ սկսնակ մասնագետներին ֆինանսաբանկային ոլորտում համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և զարգանալու նպատակով։ Յուրաքանչյուր սկսնակ մասնագետ Ինեկոբանկում անցնում է վերապատրաստման մի շարք հաջորդական փուլեր՝ քայլ առ քայլ մասնագիտանալով իր ուրույն ոլորտում և կերտելով կարիերայի իր ուղին։


Մշտապես առաջնորդվելով ժամանակի լավագույն լուծումներով և մեթոդներով, մենք մշակել ենք սկսնակների վերապատրաստման ամբողջական ծրագիր, որն իրականացվում է կատարելապես օնլայն տիրույթում Ինեկոբանկի նորարարական վերապատրաստման սրահում՝ ԻնեկոԼաբում։


Դարձե՛ք բարձր որակավորում ունեցող մասնագետ և մշտապես պատրաստ եղե՛ք ընդունել նոր մարտահրավերներ շնորհիվ Ինեկոբանկի «Սկսնակ մասնագետների վերապատրաստման» ծրագրի։

Վերապատրաստման փուլեր
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՏՄԱՆ ՊԼԱՆ

Անհատական վերապատրաստման պլան

Կախված սկսնակ մասնագետի մասնագիտական ոլորտից, մենք մշակում ենք ապագա մասնագիտացմանը համապատասխան անհատական վերապատրաստման ծրագիր։

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Վերապատրաստման գործընթաց

Վերապատրաստման երկու ամսվա ընթացքում սկսնակ մասնագետը այցելում է բանկի տարբեր ստորաբաժանումներ, մասնաճյուղեր։ Ծանոթանում է բանկի աշխատելաոճին, ստանում է իր աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր հիմնական գիտելիքները, մասնակցում է Ինեկոլաբում օնլայն անցկացվող դասընթացների շարքին։ Այսպիսով նա ստանում է հնարավորություն վերապատրաստվել ոչ միայն ինքնուսուցման միջոցով, այլև ձեռք բերել փորձ՝ աշխատելով բանկի առաջատար մասնագետների հետ։

ԸՆԹԱՑԻԿ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Ընթացիկ վերահսկողություն

Սկսնակ մասնագետի վերապատրաստման ամբողջ ընթացքը գտնվում է բանկի համապատասխան ստորաբաժանումների վերահսկողության ներքո՝ ապահովելով վերապատրաստման անխափան ընթացքն ու որակյալ արդյունքը։

ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ

Գիտելիքների նախնական ստուգում

Վերապատրաստման ընթացքում սկսնակ մասնագետն անցնում է հմտությունների և մասնագիտական գիտելիքների ստուգում, որի նպատակն է մինչև վերապատրաստման ավարտը հղկել և ամփոփել արդեն իսկ ձեռք բերված հմտություններն ու գիտելիքը։

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ

Վերապատրաստման վերջնական ամփոփում

Այս փուլում սկսնակ մասնագետն անցնում է ամփոփիչ թեստավորում և հարցազրույց, որի դրական արդյունքների դեպքում նա կարող է համարվել «Ինեկոբանկ» ՓԲԸ վերապատրաստված մասնագետ և արդեն կարող է աշխատել ինքնուրույն։

Թարմացված է 26.08.2020 18:09