Լիզինգ
Ցանկանում եք համալրել կամ վերազինել Ձեր կազմակերպությունը նոր սարքավորումներով և այլ հիմնական միջոցներով, դիմե՛ք Ինեկոբանկ, մենք առաջարկում ենք շահավետ պայմաններով ֆինանսական վարձակալության (լիզինգի) ծառայությունը։
- Հաստատուն տոկոսադրույքով լիզինգների դեպքում` 6-60 ամիս սկսած ընդունման-հանձնման ակտից
- Լողացող տոկոսադրույքով լիզինգների դեպքում` 36-84 ամիս սկսած ընդունման-հանձնման ակտից
Լրացուցիչ վճարներ
Լիզինգի տրամադրման միանվագ վճար
- ՀՀ Դրամ՝ Լիզինգի ֆինանսավորման գումարի մինչև 2%
- ԱՄՆ դոլար | Եվրո` Լիզինգի ֆինանսավորման գումարի մինչև 1%
Տարեկան անվանական տոկոսադրույք
- ՀՀ Դրամ - Հաստատուն՝ 12% - 19% , Լողացող՝ Առավելագույնը երեք տարին չփոփոխվող՝ 12-19%, այնուհետև լողացող
- ԱՄՆ դոլար- Հաստատուն՝ 9% - 15% , Լողացող՝ Առավելագույնը երեք տարին չփոփոխվող՝ 9-15%, այնուհետև լողացող
- Եվրո- Հաստատուն՝ 7% - 13% , Լողացող՝ Առավելագույնը երեք տարին չփոփոխվող՝ 7-13%, այնուհետև լողացող
Լողացող տոկոսադրույքի հաշվարկման և վերանայման պայմաններն ու կարգը
Լողացող տոկոսադրույքը հավասար է հղման տոկոսադրույքի և ֆիքսված կոմպոնենտի գումարին։
Հղման տոկոսադրույքը`
Հիմնական ցուցանիշ
- ՀՀ դրամով տրամադրվող լիզինգի համար 6 ամիս ժամկետայնությամբ ՀՀ պետական արժեկտրոնային պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության կորի վերջին 6 ամսվա միջին ցուցանիշը կլորացնելով ստորակետից հետո մինչև 1 /մեկ/ թվանշանի ճշգրտությամբ։ Հրապարակվում է ՀՀ ԿԲ-ի կողմից՝ www.cba.am ինտերնետային կայքում։
- ԱՄՆ դոլարով տրամադրվող լիզինգի համար օրական SOFR-ի տոկոսադրույքի վերջին 6 ամսվա միջին ցուցանիշը կլորացնելով ստորակետից հետո մինչև 1 /մեկ/ թվանշանի ճշգրտությամբ։ SOFR տոկոսադրույքը որոշվում է Նյու Յորքի Դաշնային Պահուստային Բանկի (Federal Reserve Bank of New York) կողմից հրապարակված տվյալների հիման վրա, որոնք կարող են հասանելի լինել https://www.newyorkfed.org/markets/reference-rates/sofr ինտերնետային կայքում։
- Եվրոյով տրամադրվող վլիզինգի համար՝ Եվրոգոտու կենտրոնական կառավարությունների` 6 ամիս ժամկետայնությամբ բոլոր պարտատոմսերի եկամտաբերության կորի վերջին 6 ամսվա միջին ցուցանիշը կլորացնելով ստորակետից հետո մինչև 1 /մեկ/ թվանշանի ճշգրտությամբ։ Հրապարակվում է Եվրոպական Կենտրոնական Բանկի կողմից` https://www.ecb.europa.eu/stats/financial_markets_and_interest_rates/euro_area_yield_curves/html/index.en.html ինտերնետային կայքում։
Երկրորդային ցուցանիշ
- ՀՀ դրամով տրամադրվող լիզինգի համար ՀՀ ԿԲ կողմից սահմանվող միջբանկային ռեպո դրույքը: Հրապարակվում է ՀՀ ԿԲ-ի կողմից՝ https://www.cba.am ինտերնետային կայքում:
- ԱՄՆ դոլարով տրամադրվող լիզինգի համար Բանկի որոշմամբ հետևյալ ցուցանիշներից որևէ մեկը՝
-
Նյու Յորքի Դաշնային Պահուստային Բանկի (Federal Reserve Bank of New York) կողմից սահմանվող EFFR (Effective Federal Funds Rate) ցուցանիշը, որը հրապարակվում է https://www.newyorkfed.org/markets/reference-rates/effr ինտերնետային կայքում։
-
ԱՄՆ Դաշնային Պահուստային Բանկի (ԱՄՆ կենտրոնական բանկ) կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքը, իսկ այն միջակայքով տրված լինելու դեպքում՝ միջակայքի վերին շեմը, որը հրապարակվում է http://www.federalreserve.gov/fomc/fundsrate.htm ինտերնետային կայքում։
-
Եվրոյով տրամադրվող լիզինգի համար երկրորդային ցուցանիշների կիրառման դեպքում Բանկն իրավունք ունի երկրորդային ցուցանիշների անցման պահին իր հայեցողությամբ ընտրելու երկրորդային ցուցանիշները։
Ֆիքսված կոմպոնենտը`
-
Որոշվում է սահմանված չփոփոխվող տոկոսադրույքից նվազեցնելով լիզինգի տրամադրման որոշման կայացման օրվա դրությամբ գործող 6 ամիս ժամկետայնությամբ ՀՀ պետական արժեկտրոնային պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության կորի ցուցանիշը ՀՀ դրամով լիզինգի դեպքում, ԱՄՆ դոլարով լիզինգի դեպքում՝ 6 ամսական ԱՄՆ դոլարով ՍՈՖՌ-ի դրույքի մեծությունը, իսկ Եվրոյով լիզինգի դեպքում՝ Եվրոգոտու կենտրոնական կառավարությունների՝ 6 ամիս
ժամկետայնությամբ բոլոր պարտատոմսերի եկամտաբերության կորի ցուցանիշը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԼԻԶԻՆԳԱՏՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ ՓՈՓՈԽԵԼ ՖԻՔՍՎԱԾ ԿՈՄՊՈՆԵՆՏԸ, ԵԹԵ ԹՈՒՅԼ ԵՆ ՏՐՎԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ, ԳՐԱՎԻ, ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ և ԿԱՄ ԱՅԼ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ԲԱՆԿԻ ՀԱՆԴԵՊ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍՈՒՅՆ ՍԱԿԱԳՆՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՅԼ ԴԵՊՔԵՐՈՒՄ:Տոկոսադրույքի վերանայում՝
-
Տոկոսադրույքը պարտադիր ենթակա է վերանայման, եթե տվյալ ժամանակահատվածի համար հաշվարկված Հղման տոկոսադրույքի և գործող Հղման տոկոսադրույքի տարբերությունը կազմում է 0,5 տոկոսային կետ և ավել: Բանկը տոկոսադրույքների փոփոխության նշված պարտավորությունն ունի և՛ դրական, և՛ բացասական շեղման դեպքում: Հղման տոկոսադրույքի մինչև 0,5 տոկոսային կետ փոփոխության դեպքում լիզինգի տոկոսադրույքը չի վերանայվում։
Լողացող տոկոսադրույքը Բանկի կողմից վերանայվում է տարին 2 անգամ՝ փետրվար 15-ին և օգոստոս 15-ին։ Նշված օրերը ոչ աշխատանքային օր լինելու դեպքում՝ հաջորդող աշխատանքային օրը՝ հիմք վերցնելով լողացող տոկոսադրույքի հաշվարկման հիմքում ընկած վերոնշյալ ցուցանիշների վերջին 6 ամսվա միջին
ցուցանիշը: Վերանայվելու դեպքում նոր տոկոսադրույքը ուժի մեջ է մտնում վերանայման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Լողացող տոկոսադրույքների դեպքում անվանական տոկոսադրույքի բարձրացման և իջեցման առավելագույն շեմը սահմանվում է +3/-1 տոկոսային կետ: Հիմնական կամ երկրորդային ցուցանիշը բացասական թիվ /զրոյից ցածր/ լինելու դեպքում ցուցանիշը համարվում է 0 /զրո/։
Ապահովվածություն
Ապահովագրություն
- Պահանջվում է
Միջնորդավճարներ`
- Սեփականության իրավունքի փոխանցման վճար ` 5,000 ՀՀ դրամ
- Պայմանների վերանայում` 30 000 ՀՀ դրամ
- Երաշխավորության փոփոխություն`5 000 ՀՀ դրամ
- Բանկի կողմից տրամադրվող տեղեկանքների (այդ թվում՝ համաձայնությունների) միջնորդավճար` 10 000 ՀՀ դրամ
- Անշարժ գույք գրավի առարկայի փոփոխման (այդ թվում գրավի սեփականատիրոջ փոփոխության համար) միջնորդավճար` 30 000 ՀՀ դրամ
- Շարժական գույք գրավի առարկայի փոփոխման (այդ թվում գրավի սեփականատիրոջ փոփոխության համար) միջնորդավճար` 20 000 ՀՀ դրամ
- Այլ գրավի առարկայի փոփոխման (այդ թվում գրավի սեփականատիրոջ փոփոխության համար) միջնորդավճար` 15 000 ՀՀ դրամ
- Գրավի ազատման միջնորդավճար` 15,000 ՀՀ դրամ
- Այլ միջնորդավճարներ` Պայմանագրային
Երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների վճարներ
- Լիզինգի առարկա հանդիսացող գույքի՝ սեփականության իրավունքով Հաճախորդին փոխանցման հետ կապված ծախսերը կատարում է Հաճախորդը:
- Լիզինգի պայմանագրից բխող գրանցման ենթակա իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կատարում է Հաճախորդը (բացառությամբ Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցամատյանում գրանցման ծախսի):
ՀՀ տնտեսության բոլոր ոլորտները, բացի հետևյալ գործունեությունից՝
- զենքի և ռազմական սարքավորումների արտադրություն կամ առևտուր, խաղատներ, բուքմեյքերական գրասենյակներ, արտարժույթի առուվաճառք, ներդրումներ արժեթղթերում,
- այլ ոլորտներ, որոնք հակասում են ՀՀ օրենսդրությանը կամ սահմանափակված են Բանկի վարկային քաղաքականությամբ և/կամ Բանկի կողմից կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորություններով
Վարկարժանության դրական գնահատական, ըստ Բանկի կողմից սահմանված հետևյալ չափանիշների`
- գործող եկամտաբեր բիզնեսի առկայություն (առնվազն 3 ամիս)
- դրական կամ չեզոք վարկային պատմություն
- գործունեության թափանցիկություն
- բավարար եկամուտներ
- սեփականության իրավունքով պատկանող գույքի առկայություն
- լիզինգային վճարները կատարելու համար անբավարար եկամուտներ
- հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում
- բացասական վարկային պատմություն
- հաճախորդի եկամտի աղբյուրի ռիսկային ոլորտ
-
մատակարարի վերաբերյալ բացասական տեղեկատվության առկայություն
Թարմացված է 21.11.2024 11:13