Վարկային գիծ

Վարկային գծեր Ձեր բիզնեսի համար

Ստացե՛ք վարկային գիծ Ձեր բիզնեսի կարճաժամկետ ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով։ Ֆինանսավորման այս գործիքը նպատակահարմար է օգտագործել հաստատված սահմանաչափի շրջանակներում շրջանառու միջոցների համալրման և կազմակերպության կարճաժամկետ ծախսերը հոգալու համար։

Վարկի գումար
Սկսած 5 000 001

Մինչև` Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված մեկ փոխառուի ռիսկի առավելագույն չափի նորմատիվով թույլատրելի սահմանաչափը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ։
Վարկի ժամկետ
1 - 36 ամիս
Հաշվի բացման վճար (եթե հաճախորդը Բանկում չունի հաշիվ)
Համաձայն «Բանկային հաշվի ծառայության սակագների»
Հաշվից վարկային միջոցների կանխիկացման միջնորդավճար
Համաձայն «Բանկային հաշվի ծառայության սակագների»
Լրացուցիչ վճարներ
  • Հաշվի բացման վճար
    Համաձայն «Բանկային հաշվի ծառայության սակագների»
  • Հաշվից վարկային միջոցների կանխիկացման միջնորդավճար՝ Համաձայն «Բանկային հաշվի ծառայության սակագների»
  • Հաշվի սպասարկման լրացուցիչ միանվագ վճար

    ՝
    Վարկային գծի գումարի 1%
Եթե վարկային գծի գումարի 90% և ավել մասն ապահովված է դրամական միջոցներով, հաշվի սպասարկման լրացուցիչ վճար չի գանձվում:

Տարեկան անվանական տոկոսադրույք
12 - 19%
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԱՀՄԱՆՎԵԼ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ:
Վարկային գծի չօգտագործված մասի վրա հաշվարկվող տոկոս
մինչև 3% տարեկան
Տոկոսադրույքի ձևավորման վրա ազդող գործոններ
  • Գրավ
  • Վարկային գծի ժամկետ
  • Մարման եղանակ
  • Բանկի հետ համագործակցության պատմություն
  • Հաճախորդի ֆինանսական ցուցանիշներ
  • Վարկավորման ծրագիր
  • Վարկավորման նպատակ
Տոկոսագումարների հաշվարկման կարգ
Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 oրվա հաշվարկից:
Վարկառուի նկարագիր
ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ
Վարկավորման ոլորտներ
ՀՀ տնտեսության բոլոր ոլորտները, բացի հետևյալ գործունեությունից՝

  • զենքի և ռազմական սարքավորումների արտադրություն կամ առևտուր, խաղատներ, բուքմեյքերական գրասենյակներ, արտարժույթի առուվաճառք, ներդրումներ արժեթղթերում,
  • այլ ոլորտներ, որոնք հակասում են ՀՀ օրենսդրությանը կամ սահմանափակված են Բանկի վարկային քաղաքականությամբ և/կամ Բանկի կողմից կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորություններով։
Վարկավորման նպատակ
Շրջանառու միջոցների համալրում և ընթացիկ ծախսեր`
  • ապրանքների, հումքի և նյութերի ձեռք բերում,
  • ներմուծված ապրանքների մաքսազերծում,
  • այլ գործառնական ծախսեր:

Բիզնեսի զարգացման հետ կապված այլ նպատակներ`
  • կրեդիտորական պարտքի մարում,
  • ՀՀ օրենսդրությանը և բանկի վարկատու հանդիսացող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերին չհակասող այլ նպատակներ։

Այլ ֆինանսական կազմակերպություններում գործող վարկերի և վարկային գծերի վերաֆինանսավորում
Ապահովվածություն
  • Անշարժ գույքի գրավ
  • Հիմնական միջոցների գրավ
  • Տրանսպորտային միջոցների գրավ
  • Շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավ
  • Դեբիտորական պարտքի իրավունքի գրավ
  • Երաշխիքներ, երաշխավորություններ
  • Դրամական միջոցների գրավ
  • Թանկարժեք մետաղների (իրերի) գրավ
  • Բաժնեմասի գրավ
Վարկ/գրավի արժեք հարաբերության առավելագույն ցուցանիշ
Մինչև գրավի իրացվելի արժեքի 75%-ը
Ապահովագրություն
Բանկի որոշմամբ կարող է պահանջվել գրավադրված գույքի և/ կամ այլ ռիսկերի ապահովագրություն։
Տրամադրման եղանակ
Հաճախորդի` Բանկում բացված հաշվի միջոցով:
Մարման եղանակ
  • Հիմնական գումարի և տոկոսագումարների ամսական հավասարաչափ վճարումներ
  • Անհատական մարման գրաֆիկ (հաշվի առնելով սեզոնային գործոնները)
  • Արտոնյալ ժամանակաշրջան` մինչև 12 ամիս՝ միայն տոկոսները մարելու հնարավորությամբ:
Ժամկետանց պարտավորությունների մարում

Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվարկվում է տույժ չմարված գումարի

0.13%-ի չափով


Թարմացված է 05.11.2024 12:27