Ինեկոբանկ ՓԲԸ կարևորում է իր մեծ և առանցքային դերը երկրի տնտեսության կայուն զարգացման մեջ՝ նպատակաուղղված լինելով նպաստել ցածրածխածնային տնտեսության անցմանը։ Բանկն ինտեգրում է ԲՍԿ (բնապահպանական, սոցիալական, կառավարչական), ինչպես նաև կլիմայական ռիսկերն ու հնարավորություններն իր վարկավորման գործընթացի մեջ և, չնայած կլիմայի փոփոխության հետ կապված զգալի ռիսկերին, այն դիտարկում է նաև որպես կայուն ֆինանսական նախաձեռնությունների խթանման հնարավորություն: Նախապատվություն է տրվում այն Նախագծերին, որոնք ուղղված են վերականգնվող էներգիայի օգտագործմանը, բարձրացնում են էներգաարդյունավետությունը և խթանում ռեսուրսների պահպանումը:

Ինեկոբանկ ՓԲԸ առանձնակի պատասխանատվությամբ է մոտենում  բնապահպանական, սոցիալական, կառավարչական և կլիմայական գործընթացների բարելավմանը։ Վերջիններիս բացահայտումն ու գնահատումը կազմում են ռիսկերի գնահատման ստանդարտ գործընթացի անբաժանելի մասը, որտեղ կարևոր գործոն է Նախագծերի համապատասխանությունը ոլորտային հարցերը կարգավորող ազգային և միջազգային պահանջներին։

Մեր համոզմունքն ամուր է, որ շահագրգիռ կողմերի ներգրավվածության և համագործակցության շնորհիվ է հնարավոր հասնել համատեղ հաջողությունների։

Բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգը հանդիսանում է Բանկի՝ կենսակայունության սկզբունքերը սահմանող հիմնարար փաստաթուղթը, որի առաջին բաղադրիչն ու հիմնասյունը Բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման քաղաքականությունն է։


Մեր մոտեցումները

Բնապահպանական (E) Բնապահպանական ռիսկերի և հնարավորությունների կառավարումը իրականացվում է ազդեցության երկկողմ գնահատման սկզբունքով՝ հաշվի առնելով՝ Բանկի կողմից ֆինանսավորվող Նախագծերի ազդեցությունը շրջակա միջավայրի, ինչպես նաև բնապահպանական գործոնների ազդեցությունը Բանկի գործունեության և ֆինանսական կայունության վրա։ Բանկը արդյունավետ կերպով մեղմում է իր Հաճախորդների գործունեության հետևանքով առաջացող հնարավոր բնապահպանական ազդեցությունը։

Սոցիալական (S)

Բանկն ապահովում է աշխատակիցների իրավունքների պաշտպանությունը, արդար և թափանցիկ սպասարկումը, ինչպես նաև ֆինանսավորվող Նախագծերի սոցիալական ռիսկերի գնահատումն ու մեղմումը՝ ուսումնասիրելով Հաճախորդների համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը և վերջիններիս արդյունավետ փոխհարաբերությունները շահագրգիռ կողմերի հետ։ Այս գործընթացում Բանկն առաջնորդվում է ՄՖԿ կատարողականի ստանդարտներով և ՎԶԵԲ կատարողականի պահանջներով։

Կառավարչական (G)

Բանկը գործարկում է բնապահպանական ևւ սոցիալական ռիսկերի կառավարման կայուն մոդել՝ երեք հիմնական մակարդակներով։ Մոդելն ապահովում է բնապահպանական և սոցիալական ռիսկերի համապարփակ գնահատումը, արդյունավետ կառավարումը և վերահսկողությունը։


Հիմնական ցուցանիշներ և ազդեցություն
 
Ֆինանսավորված Կանաչ Նախագծերի քանակ
50 %
Ֆինանսավորված Կանաչ Նախագծերի քանակ
Ֆինանսավորված Կանաչ Նախագծերի ծավալ
50 %
Ֆինանսավորված Կանաչ Նախագծերի ծավալ
Նպատակներ և թիրախներ

Բանկը հավատարիմ է երկարաժամկետ կայուն զարգացման սկզբունքներին՝ նպատակաուղղված լինելով․

  • ինտեգրել նոր բնապահպանական, սոցիալական և կլիմայական մարտահրավերները իր ռազմավարության մեջ,
  • ապահովել պատասխանատու ֆինանսավորում,
  • ամրապնդել շահագրգիռ կողմերի վստահությունը։

Մեր ԲՍԿ նպատակները ձևավորվում են փուլային զարգացման սկզբունքով՝ ապահովելով իրատեսական և չափելի թիրախների սահմանում առաջիկա տարիների ընթացքում։

Բանկը իրականացրել է ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումների հաշվարկ՝ Եվրոպական ներդրումային բանկի տեխնիկական օժանդակության ծրագրի շրջանակում («Ֆինանսական համակարգի կանաչացում» նախաձեռնություն), որն իրականացվել է DAI միջազգային խորհրդատվական ընկերության աջակցությամբ։

Ստացված գիտելիքներն ու մեթոդաբանական մոտեցումները հիմք են հանդիսանում՝ հետագայում արտանետումների հաշվարկը Բանկի ներքին կարողություններով իրականացնելու համար։

Բանկը միացել է նաև Partnership for Carbon Accounting Financials (PCAF) նախաձեռնությանը, ինչը հնարավորություն կտա կիրառել միջազգայնորեն ճանաչված մեթոդաբանությունը ֆինանսավորված արտանետումների հաշվարկման համար և մասնակցել միջազգային ֆինանսական հաստատությունների հետ մասնագիտական փորձի փոխանակմանը։ PCAF-ի մեթոդաբանության ուսումնասիրությունն ու կիրառումը Բանկին թույլ կտա աստիճանաբար բարելավել պորտֆելային վերլուծությունները և ընդլայնել ֆինանսավորված արտանետումների հաշվառումը՝ բարձրացնելով հաշվետվողականությունն ու թափանցիկությունը։

Բանկը միտված է նպաստել փարիզյան համաձայնագրի նպատակների իրագործմանը՝ ռիսկերի ստանդարտ կառավարման համակարգում ինտեգրելով կլիմայական ռիսկերի (ֆիզիկական և անցումային) նույնականացման, գնահատման և կառավարման գործընթացները՝ ապահովելով պորտֆելի դիմակայունությունը փոփոխվող կլիմայի պայմաններում։

Անցումային պլան (Transition Plan)

Մենք նախատեսում ենք մշակել անցումային պլան մինչև 2027 թվականի ավարտ, որն ուղղված կլինի՝

  • բարձր ածխածնային ազդեցություն ունեցող ոլորտների վերլուծությանը,
  • պորտֆելի դեկարբոնիզացիայի հնարավոր սցենարների գնահատմանը,
  • կայուն ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնմանը,
  • միջնաժամկետ և երկարաժամկետ կլիմայական թիրախների սահմանմանը։


Թարմացված է 17.07.2026 18:48