COVID -19 պայմաններում
բանկի հաճախորդների ուղեցույց

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՝ խնդրում ենք հնարավորինս օգտվել մեր հեռահար ծառայություններից և զերծ մնալ բանկի մասնաճյուղեր այցելելուց։ Ձեր բանկային գործարքները կարող եք իրականացնել շաբաթվա յուրաքանրյուր օրվա ցանկացած ժամի.
- ԻնեկոՕնլայն և ԻնեկոՄոբայլ համակարգերի միջոցով,
-
Ինեկոբանկի 24/7 ինքնասպասարկման տերմինալների միջոցով,
-
ԹելՍել, ԻզիՓեյ, ՄոբիԴրամ տերմինալների միջոցով,
- Բանկի պաշտոնական կայքում՝ լրացնելով Ձեզ անհրաժեշտ ծառայության հայտերը,
- Բանկի պաշտոնական կայքում՝ կատարելով վճարումներ #Վճարիր_օնլայն ծառայության միջոցով։
Բանկի մասնաճյուղ այցելելու խիստ անհրաժեշտության պարագայում խնդրում ենք խստորեն հետևել ստորև նշված ցուցումներին․
- Նախօրոք գրանցեք այցը ԻնեկոՄոբայլ հավելվածի «Գրանցել Այց» հնարավորության միջոցով,
- Այցելեք բանկի մասնաճյուղ բացառապես դիմակով,
- Աշխատեք պահել առնվազն երկու մետր հեռավորություն այլ հաճախորդներից։
Խստորեն հետևելով հակահամաճարակային բոլոր կանոններին` մեր մասնաճյուղերում կարող եք սպասարկվել երկուշաբթիից մինչև ուրբաթ ժամը 9։05 մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ շաբաթ օրերին հասանելի են 24/7 ձևաչափով գործող ինքնասպասարկման սրահները (մասնաճյուղերի աշխատանքը շաբաթ օրերին ժամանակավորապես դադարեցված է)։
Թարմացված է 20.08.2025 11:29