Մամուլի կենտրոն

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
12.04.2024

Հարգելի՛ հաճախորդ,

 

Տեղեկացնում ենք, որ ծրագրային վերազինման աշխատանքներով պայմանավորված  12/04/2024թ․-ին ժ․ 14։30–15։30 Բանկի բանկոմատներով, POS/vPOS տերմինալներով և Բանկի կողմից թողարկված քարտերով իրականացվող գործառնությունները հնարավոր է ժամանակավոր անհասանելի լինեն։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
29.03.2024

Հարգելի՛ հաճախորդ,


Տեղեկացնում ենք, որ Ինեկոբանկը չի իրականացնում վարկի առցանց չեղարկման գործընթացներ  հեռախոսազանգի կամ InecoOnline/InecoMobile և Sprint  համակարգերի միջոցով։ Նման հնարավորությունից օգտվելու բոլոր առաջարկները հուշում են զեղծարարության փորձի մասին։


Վերջին շրջանում լայն տարածում է ստացել զեղծարարության նոր սխեմա: Ձեր ուշադրությանն ենք  ներկայացնում այն և դրանից խուսափելու համար որոշ անվտանգության կանոններ։

МИР քարտերի սպասարկումը դադարեցվում է
19.03.2024

Հարգելի՛ հաճախորդներ, 

 

Տեղեկացնում ենք, որ МИР վճարային համակարգի հանդեպ միջազգային պատժամիջոցներով պայմանավորված, Ինեկոբանկը դադարեցնում է МИР քարտերի սպասարկումը։ Արդյունքում` սկսած մարտի 29-ից, МИР տեսակի քարտերից հնարավոր չի լինի գումար կանխիկացնել Բանկի բանկոմատներից և  կատարել վճարումներ POS/vPOS տերմինալներով։

 

 

Տեղեկացում
07.03.2024

Հարգելի՛ հաճախորդ,

Տ
եղեկացնում ենք, որ  Կանանց միջազգային օրվա առթիվ մարտի 8-ին մասնաճյուղերը չեն գործի:

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
01.03.2024

Հարգելի՛ հաճախորդ,

 

Վերջին շրջանում լայն տարածում են գտել խարդախության դեպքերը ներդրումների կամ բաժնետոմսերի վաճառքի միջոցով։ Զեղծարարները թիրախավորում են իրենց պոտենցիալ զոհին հաղորդակցության տարբեր հարթակներով (WhatsApp, Telegram, Messenger և այլն )՝ առաջարկելով նրանց նախ աշխատանք, ապա շահելով վստահությունը, խոստանում բարձր շահույթ՝ համապատասխան ներդրումներ կատարելու կամ բաժնետոմսեր գնելու եղանակով։

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
08.01.2024

Տեղեկացնում ենք, որ փետրվարի 10-ին Ինեկոբանկի մարզային մասնաճյուղերը (Աբովյան, Աշտարակ Արտաշատ, Արմավիր, Գյումրի, Վանաձոր մասնաճյուղեր) կգործեն մինչ ժամը 12։30-ը։

Տեղեկացում
05.01.2024

Տեղեկացնում ենք, որ Սուրբ ծննդյան տոնի առթիվ` հունվարի 6-ին Ինեկոբանկի մասնաճյուղերը չեն գործելու։

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
29.12.2023

Հարգելի՛ հաճախորդներ,

Ինեկոբանկի 5-օրյա գրաֆիկով աշխատող մասնաճյուղերի համար 2023 թվականի վերջին աշխատանքային օրը դեկտեմբերի 29-ն է, իսկ 6-օրյա գրաֆիկով աշխատող մասնաճյուղերի համար՝ դեկտեմբերի 30-ը։

 


ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
19.12.2023

Հարգելի՛ հաճախորդ,

 

Կարևորելով Ինեկոբանկի առցանց ծառայությունների օգտագործման անվտանգությունը՝ ցանկանում ենք կիսվել մի շարք կարևոր խորհուրդներով, որոնք կօգնեն Ձեզ խուսափել զեղծարարությունների զոհ դառնալուց։

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
22.11.2023

Սույնով տեղեկացնում ենք, որ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով ժամանակավորապես դադարեցվում է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի «Աջափնյակ» մասնաճյուղի (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բաշինջաղյան փ., հ.192/8) գործունեությունը 25․11․2023թ․ից մինչև վերանորոգման ավարտը։ Վերաբացման վերաբերյալ կծանուցվի լրացուցիչ։

Թարմացված է 12.04.2024 13:44