Ինեկոբանկի մասին
Մեր պատմությունը մեր ժառանգությունն է
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն հանդիսանում է Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը և մատուցում է համալիր բանկային ծառայություններ անհատներին, ՓՄՁ և խոշոր կազմակերպություններին՝ սպասարկելով ավելի քան 540,000 հաճախորդի Հայաստանում։
Ինեկոբանկը հիմնադրվել է 1996 թվական փետրվարի 7-ին (ՀՀ ԿԲ Բանկային արտոնագիր # 68) հայ գործարարներ Ավետիս Բալոյանի, Կարեն Սաֆարյանի և նրանց այլ գործընկերների կողմից։ Իր գոյության ողջ ժամանակահատվածում Բանկը միշտ կարևորել է նորարությունները՝ մշակելով և իր հաճախորդներին մատուցելով ոլորտի առաջատար և ժամանակակից բանկային լուծումներ։
Ինեկոբանկը Հայաստանի առաջատար բանկերից է նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Այսօր Բանկն ունի թղթակցային հարաբերություններ մի շարք առաջատար արտասահմանյան բանկերի հետ, ինչպես նաև համագործակցում է ավելի քան 30 հեղինակավոր միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, նրանց կողմից առաջարկվող ֆինանսավորման տարբեր ծրագրերի շրջանակներում։
Թվային լուծումների առաջատար բանկը տարածաշրջանում
- 2022թ․-ին ներդրվեց Apple Pay անկանխիկ վճարումներ կատարելու համակարգը, որը ամենապարզ, արագ ու անվտանգ տարբերակներից է ողջ աշխարհում, որը հասանելի է iPhone և Apple Watch օգտատերերի համար։
-
2021թ․-ին ներդրվեց paylater վճարային մեթոդը, որը թրենդային Buy Now Pay Later գնումների մշակույթի ապահովումն է Հայաստանում։ Այն հնարավորություն է տալիս գնել հիմա և վճարել մաս-մաս՝ առանց հավելյալ վճարների։
- 2021թ․-ին ներդրվեց NFC անկանխիկ վճարման ժամանակակից համակարգը, որը հնարավորություն է տալիս արագ ու անհպում վճարում կատարել Android սմարթֆոնով։
- 2019թ․-ին սպառողին ներկայացրեց «Փոխանցում քարտին» նոր հնարավորությունը, որի շնորհիվ InecoOnline և InecoMobile համակարգերի օգտատերերը կարող են կատարել քարտից քարտ և հաշվից քարտ արագ փոխանցումներ ԱրՔա համակարգի անդամ հանդիսացող այլ բանկերի կողմից թողարկված քարտերին։
- 2018թ․-ին առաջինը բանկային համակարգում գործարկեց նորարարական և ժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարտֆոնի միջոցով:
- 2017թ.-ին բանկը առաջինն էր, որ ներդրեց ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով։
- 2014թ.-ին ներդրեց InecoMobile բջջային հավելվածն, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։
- 2012թ.-ին իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովեց գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:
- 2009թ.-ին առաջինը Հայաստանում ներդրեց «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատեց մինչև մի քանի րոպեի։
Մենք հանդիսանում ենք`
- «SWIFT» միջազգային վճարային համակարգի անդամ,
- «Money Gram», «Intel Express» միջազգային դրամական փոխանցումների համակարգերի անդամ,
- «ArCa» վճարային համակարգի լիիրավ անդամ և բաժնետեր,
- «MasterCard» միջազգային վճարային համակարգի աֆիլացված անդամ,
- «Visa» միջազգային վճարային համակարգի անդամ,
- «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի անդամ
Մեր ձեռքբերումները՝
Սկսելով միայն մեկ մասնաճյուղով և ընդամենը մի քանի նվիրված աշխատակիցներով՝ այսօր բանկը հանդիսանում է հայաստանյան առաջատար նորարարական և խոշոր բանկերից մեկը, որն ապահովում է մոտ 800 աշխատատեղ և ներառված է ՀՀ խոշոր հարկատուների ցանկում։
2019
Moody’s Ba3 ՎԱՐԿԱՆԻՇ
Moody’s Investors Service միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրեց Ինեկոբանկ ՓԲԸ-ին շնորհված վարկանիշները՝ դարձնելով B1-ից Ba3 ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշը և B2 -ից B1 արտարժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշը։
2018
Moody’s B1 ՎԱՐԿԱՆԻՇ
Moody’s Investors Service հեղինակավոր միջազգային վարկանշային գործակալությունը Ինեկոբանկին շնորհել է ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշ և արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշ։
2018
«ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾ»՝ InecoMobile
InecoMobile բջջային հավելվածը բրիտանական «Global Business Outlook» հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է «Բանկային ոլորտի տարվա լավագույն բջջային հավելվա» մրցանակին:
2018
«ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՎՃԱՐԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄ»՝ InecoPay
InecoPay վճարային լուծումը բրիտանական «Global Business Outlook» հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է «Տարվա Լավագույն Նորարարական վճարային լուծում» մրցանակին:
2018
«ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՏՐԻՈՒՄՖ» ԱՐԾԱԹԵ ՄՐՑԱՆԱԿ
Մոսկվայում կայացած «Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի» Եվրասիայի ֆինանսաբանկային էլիտա 2018 ամենամյա միջազգային մրցանակաբաշխության ժամանակ Ինեկոբանկն արժանացել է արծաթե մրցանակի՝ «Տեխնոլոգիաների տրիումֆ» անվանակարգում։
2018
«ՏԱՐՎԱ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ PR» ՄՐՑԱՆԱԿ
«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայկական PR մրցանակաբաշխություն-2018»-ի ընթացքում բանկը ճանաչվել է հաղթող՝ «Տարվա ֆինանսական PR» անվանակարգում:
2016
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԲԱՆԿ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Միջազգային ֆինանսական կորպորացիայի /IFC/ կողմից բանկը ճանաչվել է «Լավագույն գործընկեր բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում»
2015
ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
Բանկը ձեռք բերեց Պրոկրեդիտ բանկի հայաստանյան մասնաճյուղի բաժնետոմսերի 100%։
2014
ISO/IEC 27001 ՀԱՎԱՍՏԱԳԻՐ
Բանկին շնորհվել է ISO/IEC 27001 տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի հավաստագիրը։
2012
ՄՐՑԱՆԱԿ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ «COMMERZBANK»-Ի ԿՈՂՄԻՑ
Գերմանական «Commerzbank»-ի կողմից բանկին շնորհվել է COMMERZBANK-ի միջոցով կատարված միջազգային փոխանցումների բարձր որակի և արհեստավարժության մրցանակ։
2010
ՄՐՑԱՆԱԿ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ «COMMERZBANK»-Ի ԿՈՂՄԻՑ
Գերմանական «Commerzbank»-ի կողմից բանկը արժանացավ առևտրի Ֆինանսավորման ոլորտում Գերազանց Համագործակցության մրցանակի։
2009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ԹՈՂԱՐԿՈՂ ԲԱՆԿ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից մենք ճանաչվել ենք Հայաստանի ամենաակտիվ թողարկող բանկը` առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում:
2008
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ «ISO 9001» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՆ
Բանկը համապատասխանեցրել է իր գործունեությունը որակի կառավարման «ISO 9001» համակարգի միջազգային չափորոշիչներին։
2008
36-ՐԴԸ 100 ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Համաձայն “MIX (Microfinance Exchange) 2008”-ի կատարած վերլուծության` զարգացող երկրների 100 լավագույն միկրոֆինանսական կազմակերպությունների շարքում բանկը զբաղեցրել է 36-րդ տեղը։
2007
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ԲԱՆԿ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից Ինեկոբանկը ճանաչվել է Հայաստանի առևտրային ֆինանսավորման ոլորտում ամենաակտիվ բանկը։
2005
ՀԱՂԹԱՆԱԿ «ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ԵՎ «ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ
«ArmInfo» գործակալության կողմից ՀՀ բանկերի շրջանում անցկացված «Լավագույն մրցակից» հարցման արդյունքներով բանկը ճանչվեց հաղթող «Կորպորատիվ կառավարում» և «Սպառողական վարկավորում» անվանակարգերում։
2004
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՄԵՆԱԱՐԱԳ ԱՃՈՂ ԲԱՆԿԵՐԻ 20-ՅԱԿ
Հեղինակավոր «The Banker» ամսագրի վերլուծությունների համաձայն Ինեկոբանկը ընդգրկվել է Կենտրոնական Եվրոպայի և ԱՊՀ երկրների ամենաարագ աճող բանկերի 20-յակում` զբաղեցնելով առաջին տեղը ՀՀ բանկերի շարքում։
2001
ՀՀ ՆԵՐՔԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԻԼԵՐ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ Կենտրոնական Բանկը ճանաչեցին բանկը «ՀՀ ներքին պետական պարտքի կառավարման լավագույն դիլեր»
Թարմացված է 04.10.2024 13:23