Մամուլի կենտրոն
Բոլորը
Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը (EBRD) 30 մլն ԱՄՆ դոլար կուղղեն Երևանում «կանաչ» բնակելի համալիրի կառուցմանը
29.04.2026
Ինեկոբանկն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միավորում են ջանքերը՝ աջակցելու Երևանում ժամանակակից, բազմաֆունկցիոնալ «կանաչ» բնակելի համալիրի կառուցմանը։ Ռիսկերի բաշխման գործիքի (RSF) շրջանակում տրամադրվող մինչև 30 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով վարկն ուղղվելու է քաղաքաշինության զարգացմանը և Հայաստանում էներգաարդյունավետ շինարարության ստանդարտների ներդրմանը։
Անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխում
13.04.2026
Տեղակացնում ենք, որ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխում: Տեղաբաշխումը իրականացվելու է 2026թ. ապրիլի 14-ի ժամը 10:00-ից մինչև 2026թ. հուլիսի 14-ը ժամը 16:00-ն ընկած ժամանակահատվածում:
Անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխում
02.04.2026
Տեղակացնում ենք, որ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխում: Տեղաբաշխումը իրականացվելու է 2026թ. ապրիլի 3-ի ժամը 10:00-ից մինչև 2026թ. հուլիսի 2-ը ժամը 16:00-ն ընկած ժամանակահատվածում:
30 տարի հայկական երազանքի ճանապարհով․ Ինեկոբանկը նշում է հոբելյանական տարեդարձը
11.03.2026
Մարտի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում Ինեկոբանկը հանդիսավոր միջոցառմամբ նշեց իր հիմնադրման 30-ամյակը՝ ամփոփելով երեք տասնամյակների ընթացքում իր նշանակալից ձեռքբերումները և հայտարարելով զարգացման նոր փուլի մեկնարկի մասին։
Ineco Group-ը ձեռք է բերում Dimension ներդրումային ընկերության 65 տոկոս բաժնեմասը
02.02.2026
Ineco Group-ը հայտարարում է Dimension ներդրումային ընկերության 65 տոկոս բաժնեմասի ձեռքբերման մասին։ Օրերս Ineco Group-ի գործադիր տնօրեն Դավիթ Բալոյանը և Dimension-ի հիմնադիր-բաժնետեր Դավիթ Հակոբյանը ստորագրել են համաձայնագիր: Գործարքը ստացել է ՀՀ կենտրոնական բանկի համաձայնությունը:
20% CASHBACK Դալմայում՝ Ինեկոբանկի քո Mastercard-ով
22.12.2025
Ինեկոբանկը մեկնարկում է ամանորյա հատուկ առաջարկ՝ տոնական գնումները դարձնելով ավելի շահավետ և հաճելի։ Մինչև դեկտեմբերի 31-ը Ինեկոբանկի Mastercard քարտերով Դալմա Գարդեն Մոլի ավելի քան 120 խանութներում իրականացրած գնումների համար հաճախորդները կստանան 20 տոկոս քեշբեք՝ մինչև 20,000 դրամի չափով։
Տոնական վճարումից մինչև ձմեռային հեքիաթ․ Ինեկոբանկի ամանորյա արշավը տանում է դեպի Լապլանդիա
15.12.2025
Տոնական հրաշքն այս տարի կարող է սկսվել ամենասովորական վճարումից։ Ինեկոբանկը հայտարարում է ամանորյա հատուկ արշավի մեկնարկի մասին, որի գլխավոր մրցանակը ուղևորությունն է դեպի Լապլանդիա՝ Սանտա Կլաուսի հայրենիքը և աշխարհի ամենահեքիաթային ձմեռային ուղղություններից մեկը։
Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը (EBRD) շարունակում են իրենց համագործակցությունը ավելի մասշտաբային՝ 97 միլիոն եվրոյի ծրագրով
11.12.2025
Ինեկոբանկն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) շարունակում են իրենց համագործակցությունն ավելի մասշտաբային ծրագրով, որի արդյունքում հայկական բիզնեսները կստանան ֆինանսավորման ընդլայնված հնարավորություններ։ ՎԶԵԲ-ը տրամադրում է Ինեկոբանկին 97 միլիոն եվրոյի ֆինանսական փաթեթ, որն ուղղվելու է տեղական տնտեսվարողների զարգացմանը և ներառականության խթանմանը։
Ինեկոբանկը հայտարարել է Սև Ուրբաթին նվիրված իր լայնածավալ արշավի մեկնարկի մասին
26.11.2025
2025 թվականի նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 6-ը բանկի Mastercard քարտապանները հնարավորություն կունենան ստանալու 10-25% քեշբեք՝ գնումներ կատարելով միջազգային ամենապահանջված օնլայն հարթակներում։
ԵՆԲ խումբը և Ինեկոբանկն ամրապնդում են աջակցությունը հայկական բիզնեսներին ՝ ԵՄ երաշխիքի միջոցով
25.11.2025
Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) և Եվրոպական ներդրումային ֆոնդը (ԵՆՖ)՝ համատեղ՝ ԵՆԲ խումբը, միավորում են ուժերն Ինեկոբանկի հետ՝ ընդլայնելու ֆինանսավորման հասանելիությունը հայ ձեռնարկատերերի և փոքր բիզնեսների համար։ Եվրոպական ներդրումային բանկի խումբը Ինեկոբանկին կտրամադրի 30 միլիոն եվրոյի պորտֆելի մասնակի երաշխիք «EU4Business» երաշխիքային գործիքի շրջանակում, որը Եվրոպական միության կողմից ֆինանսապես աջակցվող ծրագիր է և նպատակ ունի խթանել մասնավոր սեկտորի զարգացումն ընտրված Արևելյան գործընկերության երկրներում
Թարմացված է 29.05.2026 16:44

.jpg)




.jpg)
