loading
Անձնակազմի ընտրության ընթացակարգ
Անձնակազմի հավաքագրում Ինեկոբանկում Ինքնակենսագրականի փուլ

CV-ն պատմում է Ձեր մասին

Ահա՛, մենք ստացանք Ձեր CV-ին: Եթե այն համապատասխանում է մրցույթի պահանջներին, առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում մեր մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ։ Եթե չենք հրավիրել հարցազրույցի կամ թեսթավորման, մի՛ անհանգստացեք․ Ձեր CV-ն պահվում է մեր բազայում, և hամապատասխան թափուր աշխատատեղի առկայության դեպքում անմիջապես Ձեզ հետ կապ կհաստատենք։

Անձնակազմի հավաքագրում Ինեկոբանկում՝ թեստավորման փուլ

Ժամանակն է թեստավորման

Սա Ձեր առաջի՞ն աշխատանքն է բանկային համակարգում։ Եթե այո, ապա առաջարկում ենք անցնել թեստ՝ բաղկացած միայն մաթեմատիկական, տրամաբանական և ֆինանսական խնդիրներից։ Փորձառու դիմորդներին առաջարկում ենք նաև անցնել մասնագիտական գիտելիքների ստուգում։ Կարևոր է հիշել․ թեստավորման ներկայանալիս չմոռանաք Ձեզ հետ վերցնել անձը հաստատող որևէ փաստաթուղթ։

Անձնակազմի հավաքագրում Ինեկոբանկում՝ հարցազրույցի փուլ

Ծանոթանանք

Թեստավորումից հետո մենք սկսում ենք ծանոթությունների փուլը։ Միասին 2-3 հանդիպում ենք ունենալու՝ հասկանալու Ձեր անձնային հատկանիշները, աշխարհայացքը, արժեհամակարգն ու դրանց համապատասխանությունն Ինեկոթիմին։ Հարցազրույցների ժամանակ մենք սիրով կպատասխանենք բոլոր հարցերին՝ նպաստելով  Ձեր որոշման կայացմանը։

Անձնակազմի հավաքագրում Ինեկոբանկում՝ փաստաթղթերի հավաքագրման փուլ

Սկսում ենք հաջորդ փուլը

Վերջին, սակայն շատ կարևոր փուլում, մենք սկսում ենք Ձեր փաստաթղթերի հավաքագրման գործընթացը, որի ընթացքում խնդրում ենք ներկայացնել մի շարք փաստաթղթեր, որոնք կօգնեն մեզ կայացնել վերջնական որոշում։

Անձնակազմի հավաքագրում Ինեկոբանկում՝ աշխատանքի առաջարկի փուլ

Եկե՛ք համագործակցենք

Դե ինչ։ Սկսե՞նք համագործակցությունը։ Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր ստեղծագործ և պրոֆեսիոնալ  Ինեկոթիմում։ Այժմ Ձեր որոշում կայացնելու ժամանակն է։

Թարմացված է 26.08.2020 18:09