
Ակցիայի նկարագիր
Բանկի այն նոր ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր 01.03.2023 թ. մինչև 30.05.2023 թ. ժամկետի ընթացքում Բանկում կբացեն ՀՀ դրամով իրենց առաջին ընթացիկ հաշիվը (այսուհետ՝ Հաշվի բացման ամսաթիվ)՝ Բանկի հետ կնքելով Բանկային ծառայությունների տրամադրման դիմում/ պայմանագիր և 30 օրվա (ներառյալ) ընթացքում կկատարեն առնվազն 1 paylater վճարում, կստանան քեշբեք՝ ՀՀ դրամով իրենց առաջին ընթացիկ բանկային հաշվի բացման համար Բանկին փաստացի վճարած վճարի չափով։
Ակցիայի պայմաններ

1․ paylater վճարումը կհամարվի ակցիայի պայմաններին բավարարող, եթե այն իրականացվել է Հաշվի բացման ամսաթվից 30 օրվա (ներառյալ) ընթացքում և վճարման իրականացումից հետո 14 օրվա (ներառյալ) ընթացքում տեղի չի ունեցել գործարքի ամբողջական չեղարկում/ վերադարձ, կամ տեղի է ունեցել գործարքի մասնակի չեղարկում/ վերադարձ, որի արդյունքում paylater վճարման վերջնական գումարը պակաս չի եղել 30,000 ՀՀ դրամից։
2․ Ակցիայի շրջանակներում յուրաքանչյուր հաճախորդի քեշբեք տրամադրվում է մեկ անգամ։
3․ Քեշբեք կարող են ստանալ ակցիայի պայմաններին բավարարող այն հաճախորդները, ում ՀՀ դրամով ընթացիկ բանկային հաշիվները քեշբեքի վճարման օրը չեն լինի փակ:
4․ Ակցիային չեն կարող մասնակցել Բանկի աշխատակիցները և «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված Բանկի հետ փոխկապակցված անձինք։
Քեշբեքի վճարման պայմաններ
Ակցիան Բանկի կողմից ամփոփվում է 2023թ․ մարտ ամսից սկսած յուրաքանչյուր ամսվա 1-ին աշխատանքային օրը։ Այն հաճախորդները, ովքեր Ակցիայի ամփոփման օրվա դրությամբ կբավարարեն ակցիայի պայմաններին՝ կստանան քեշբեք Ակցիայի ամփոփման ամսվա մինչև 15-ը ներառյալ։
Թարմացված է 01.03.2023 17:47