UNISTREAM

UniStream

Ինեկոբանկն առաջարկում է օգտվել UniStream դրամական փոխանցման համակարգից, որն ընձեռում է հնարավորություն առանց հաշիվ բացելու արագ դրամական փոխանցումներ իրականացնել ավելի քան  95 պետություներում։ Փոխանցված գումարը հասանելի կլինի ստացողին 10-15 րոպեի ընթացքում:

Փոխանցման ուղղություններ
Փոխանցումներն իրականացվում են աշխարհի 95 երկրների միջև:

Փոխանցման արժույթ
֏ $ € ₽

Մեկ փոխանցման առավելագույն սահմանաչափ
  • 10 000 $
  • 5 000 €
  • 500 000 ₽
Փոխանցման իրականացման կարգ
Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է`
  • դիմել «Ինեկոբանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ, պարզել, թե կա արդյոք «UNISTREAM» ծառայություն այն վայրում, ուր պետք է փոխանցվի գումարը,
  • Բանկի աշխատակցին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, նշել ստացողի երկիրը, քաղաքը և ճշգրիտ անուն, ազգանուն, հայրանունը (առանձնապես խոշոր գումարների փոխանցման դեպքում նշել նաև ստացողի անձնագրի տվյալները համաձայն տվյալ փոխանցման համակարգի պահանջների)
  • մուտքագրել գումարն ու միջնորդավճարը:
Կատարված փոխանցման վերաբերյալ փոխանցողին հանձնվում է համապատասխան անդորրագիր:
Փոխանցման իրականացման ժամկետ
Փոխանցված գումարը հասանելի կլինի ստացողին 10-15 րոպեի ընթացքում:
Փոխանցման ստացման կարգ

Փոխանցումը ստանալու համար անհրաժեշտ է`

 

  • դիմել «Ինեկոբանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ, ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
  • հայտնել փոխանցման կոդը (անհրաժեշտության դեպքում` նաև պատասխանել հսկիչ հարցին) և ստանալ փոխանցումը` առանց միջնորդավճարի:
Փոխանցման չեղարկման, ուղղումների իրականացման և փոխանցման վերադարձման կարգ
Փոխանցողը կարող է չեղարկում կատարված փոխանցումը կամ փոփոխել ստացողի տվյալները`
  • դիմելով այն սպասարկման կետ, որտեղից իրականացվել է փոխանցումը և ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթն ու փոխանցման համարը, միայն այն դեպքում, երբ ստացողը դեռ չի ստացել այն:
  • Բոլոր գործող համակարգերի դեպքում նույն օրը կատարած փոխանցման չեղարկումը ենթադրում է գումարի վերադարձ՝ ներառյալ միջնորդավճարը:
  • Փոխանցումը կատարելուց հետո 180 oրվա ընթացքում փոխանցումը ստացողի չհայտնաբերվելու դեպքում փոխանցված դրամական միջոցները վերադարձվում են և փոխանցողը կարող է ետ ստանալ գումարը` առանց միջնորդավճարի, ներկայացնելով անձնագիրը և փոխանցման համարը այն սպասարկման կետ, որտեղից իրականացրել է փոխանցումը:
Ուշադրություն: Unistream փոխանցման համակարգը հնարավորություն է տալիս նաև.
  • փոխանցում կատարել ստացողի բանկային կամ քարտային հաշվին
  • փոխանցված գումար հաճախորդին վճարել ՀՀ դրամով:

Եթե կնքել եք «Հեռախոսազանգի կամ SMS հաղորդագրության միջոցով դրամական փոխանցումներ կատարելու մասին» պայմանագիր, ապա ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է՝ 

  • զանգահարել 08000-1212 հեռախոսահամարին կամ ուղարկել SMS հաղորդագրություն 099-120220 համարին*, նշել այն բանկային հաշիվը, որին պետք է մուտքագրվի գումարը, վճարային համակարգի անվանումը, որ երկրից է փոխանցվել գումարը, գումարը փոխանցողի և ստացողի անունը և ազգանունը, փոխանցված գումարի չափը, արժույթը, փոխանցման կոդը և վերոնշյալ պայմանագրի կնքման ժամանակ նշված գաղտնաբառը:

Թարմացված է 21.04.2021 12:33