
MoneyGram
Ինեկոբանկն առաջարկում է օգտվել MoneyGram դրամական փոխանցման համակարգից, որն ընձեռում է հնարավորություն առանց հաշիվ բացելու իրականացնել ԱՄՆ դոլարային արագ դրամական փոխանցումներ ավելի քան 200 պետություներում։ Փոխանցված գումարը հասանելի կլինի ստացողին 10 րոպեի ընթացքում:
Փոխանցման ուղղություններ
Փոխանցումներն իրականացվում են աշխարհի 190 երկրների միջև:
Փոխանցման արժույթ
ԱՄՆ դոլար
Մեկ փոխանցման առավելագույն սահմանաչափ
10 000 ԱՄՆ դոլար
Փոխանցման իրականացման կարգ
Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է`
- դիմել «Ինեկոբանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ, պարզել, թե կա արդյոք «Money Gram» ծառայություն այն վայրում, ուր պետք է փոխանցվի գումարը,
- Բանկի աշխատակցին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, նշել ստացողի երկիրը, քաղաքը և ճշգրիտ անուն, ազգանուն, հայրանունը (առանձնապես խոշոր գումարների փոխանցման դեպքում նշել նաև ստացողի անձնագրի տվյալները համաձայն տվյալ փոխանցման համակարգի պահանջների)
- մուտքագրել գումարն ու միջնորդավճարը:
Փոխանցման իրականացման ժամկետ
Փոխանցված գումարը հասանելի կլինի ստացողին 10 րոպեի ընթացքում:
Փոխանցման ստացման կարգ
Փոխանցումը ստանալու համար անհրաժեշտ է`
- դիմել «Ինեկոբանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ, ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
- հայտնել փոխանցման կոդը (անհրաժեշտության դեպքում` նաև պատասխանել հսկիչ հարցին) և ստանալ փոխանցումը` առանց միջնորդավճարի:
Փոխանցման չեղարկման, ուղղումների իրականացման և փոխանցման վերադարձման կարգ
Փոխանցողը կարող է չեղարկել կատարված փոխանցումը կամ փոփոխել ստացողի տվյալները`
- դիմելով այն սպասարկման կետ, որտեղից իրականացվել է փոխանցումը և ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթն ու փոխանցման համարը, միայն այն դեպքում, երբ ստացողը դեռ չի ստացել այն:
- Փոխանցողին նույն օրը կվերադարձվի փոխանցված գումարը` առանց միջնորդավճարի:
- Փոխանցումը կատարելուց հետո 180 oրվա ընթացքում փոխանցումը ստացողի չհայտնաբերվելու դեպքում փոխանցված դրամական միջոցները վերադարձվում են և փոխանցողը կարող է ետ ստանալ գումարը` առանց միջնորդավճարի, ներկայացնելով անձնագիրը և փոխանցման համարը այն սպասարկման կետ, որտեղից իրականացրել է փոխանցումը:
Ուշադրություն։ Եթե կնքել եք «Հեռախոսազանգի կամ SMS հաղորդագրության միջոցով դրամական փոխանցումներ կատարելու մասին» պայմանագիր, ապա ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է՝
- զանգահարել 08000-1212 հեռախոսահամարին կամ ուղարկել SMS հաղորդագրություն 099-120220 համարին*, նշել այն բանկային հաշիվը, որին պետք է մուտքագրվի գումարը, վճարային համակարգի անվանումը, որ երկրից է փոխանցվել գումարը, գումարը փոխանցողի և ստացողի անունը և ազգանունը, փոխանցված գումարի չափը, արժույթը, փոխանցման կոդը և վերոնշյալ պայմանագրի կնքման ժամանակ նշված գաղտնաբառը:
Թարմացված է 24.05.2022 17:18