
Intel Express
Ինեկոբանկն առաջարկում է օգտվել Intel Express դրամական փոխանցման համակարգից, որն ընձեռում է հնարավորություն առանց հաշիվ բացելու արագ դրամական փոխանցումներ իրականացնել ավելի քան 90 պետություններում։ Փոխանցված գումարը հասանելի կլինի ստացողին 10-15 րոպեի ընթացքում:
Փոխանցման ուղղություններ
- 30 000 ԱՄՆ դոլար
- 10 000 €
Փոխանցման իրականացման կարգ
- դիմել «Ինեկոբանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ, պարզել, թե կա արդյոք «Intel Express» ծառայություն այն վայրում, ուր պետք է փոխանցվի գումարը,
- Բանկի աշխատակցին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, նշել ստացողի երկիրը, քաղաքը և ճշգրիտ անուն, ազգանուն, հայրանունը (առանձնապես խոշոր գումարների փոխանցման դեպքում նշել նաև ստացողի անձնագրի տվյալները համաձայն տվյալ փոխանցման համակարգի պահանջների)
- մուտքագրել գումարն ու միջնորդավճարը:
Փոխանցումը ստանալու համար անհրաժեշտ է`
- դիմել «Ինեկոբանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ, ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
- հայտնել փոխանցման կոդը (անհրաժեշտության դեպքում` նաև պատասխանել հսկիչ հարցին) և ստանալ փոխանցումը` առանց միջնորդավճարի:
- Բանկի մասնաճյուղերում Բանկի հաշվետեր և ոչ հաշվետեր հաճախորդներին՝ կանխիկ, ՀՀ դրամով
- InecoOnline/InecoMobile հեռակառավարման համակարգերի միջոցով Բանկի հաշվետեր հաճախորդների կողմից փոխանցման ստացման հայտի առկայության դեպքում անկանխիկ՝ նաև արտարժույթով։
- Փոխանցողը կարող է չեղարկել կատարված փոխանցումը ` դիմելով այն սպասարկման կետ, որտեղից իրականացվել է փոխանցումը և ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, փոխանցման համարը, միայն այն դեպքում, երբ ստացողը դեռ չի ստացել այն:
- Փոխանցման չեղարկման դեպքում գումարը վերադարձվում է միջնորդավճարի հետ միասին , եթե չեղարկումը կատարվել է նույն օրվա ընթացքում:
- Փոխանցման չեղարկումը փոխանցման հաջորդ օրը ՝ վերադարձվում է փոխանցամ գումարը առանց միջնորդավճարի , փոխանցող հաճախորդի կողմից ներկայացնելով անձնագիրը և փոխանցման համարը , դիմելով այն սպասարկման կետ, որտեղից իրականացրել է փոխանցումը:
|
ԲԱՆԿԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԵՂԱՆԱԿ |
|
ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»` WWW.FININFՕ.AM, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: |
Թարմացված է 03.09.2025 15:44