Converse Transfer

Converse Transfer

Ինեկոբանկն առաջարկում է օգտվել Converse Transfer դրամական փոխանցման համակարգից, որն ընձեռում է հնարավորություն առանց հաշիվ բացելու արագ դրամական փոխանցումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ տարածքում: Փոխանցված գումարը հասանելի կլինի ստացողին 5-10 րոպեի ընթացքում:

Փոխանցման ուղղություններ
Կոնվերս Տրանսֆեր համակարգով կարելի է իրականացնել արագ դրամական փոխանցումներ Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ տարածքում:
Փոխանցման արժույթ
֏ $ € ₽

Մեկ փոխանցման առավելագույն սահմանաչափ
  • 6 մլն ֏
  • 15 000 $
  • 15 000 €
  • 300 000 ₽
Փոխանցման իրականացման կարգ
Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է`
  • դիմել «Ինեկոբանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ, պարզել, թե կա արդյոք «Converse Transfer» ծառայություն այն վայրում, ուր պետք է փոխանցվի գումարը,
  • բանկի աշխատակցին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, նշել ստացողի երկիրը, քաղաքը և ճշգրիտ անուն, ազգանուն, հայրանունը (առանձնապես խոշոր գումարների փոխանցման դեպքում նշել նաև ստացողի անձնագրի տվյալները համաձայն տվյալ փոխանցման համակարգի պահանջների)
  • մուտքագրել գումարն ու միջնորդավճարը:
Կատարված փոխանցման վերաբերյալ փոխանցողին հանձնվում է համապատասխան անդորրագիր:
Փոխանցման իրականացման ժամկետ
Փոխանցված գումարը հասանելի կլինի ստացողին 5-10 րոպեի ընթացքում:
Փոխանցման ստացման կարգ

Փոխանցումը ստանալու համար անհրաժեշտ է`

 

  • դիմել «Ինեկոբանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ, ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
  • հայտնել փոխանցման կոդը (անհրաժեշտության դեպքում` նաև պատասխանել հսկիչ հարցին) և ստանալ փոխանցումը` առանց միջնորդավճարի:
Փոխանցված գումարների վճարումը հաճախորդին իրականացվում է ԱՄՆ դոլարով, կամ Եվրոյով կախված փոխանցողի կողմից նշված ստացման արժույթից:
Փոխանցման չեղարկման, ուղղումների իրականացման և փոխանցման վերադարձման կարգ
  • Փոխանցման տվյալների փոփոխությունը, ինչպես նաև չեղարկումը իրականացվում է անվճար համաձայն ուղարկողի գրավոր դիմումի:
  • Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին և ստացողը հրաժարվում է փոխանցված գումարը վերադարձնելուց:
  • Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղյալացումը իրականացվում են փոխանցվող և ստացող բանկերի հանարավորության սահմաններում և ժամկետներում: Փոխանցման չեղյալացման դեպքում գումարը հաճախորդին վերադարձվում է առանց միջնորդավճարի:
Ուշադրություն: Եթե կնքել եք «Հեռախոսազանգի կամ SMS հաղորդագրության միջոցով դրամական փոխանցումներ կատարելու մասին» պայմանագիր, ապա ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է՝ 

  • զանգահարել 08000-1212 հեռախոսահամարին կամ ուղարկել SMS հաղորդագրություն 099-120220 համարին*, նշել այն բանկային հաշիվը, որին պետք է մուտքագրվի գումարը, վճարային համակարգի անվանումը, որ երկրից է փոխանցվել գումարը, գումարը փոխանցողի և ստացողի անունը և ազգանունը, փոխանցված գումարի չափը, արժույթը, փոխանցման կոդը և վերոնշյալ պայմանագրի կնքման ժամանակ նշված գաղտնաբառը:

Թարմացված է 21.04.2021 12:33