
Ապահովագրեք Ձեզ ճանապարհորդության ընթացքում
Ձեռք բերելով ճանապարհորդական ապահովագրության վկայագիրը` Դուք կնվազեցնեք ճամփորդության ընթացքում առաջացող հնարավոր խնդիրները և լրացուցիչ ծախսերը:
Տվյալ ապահովագրության շրջանակներում տրամադրվում է բժշկական ապահովագրություն աշխարհի ցանկացած երկրում։ Անկանխատեսելի պատահարների դեպքում Ձեզ կմատուցվի բժշկական օգնություն առանց խնդիրների և լրացուցիչ ծախսերի:
Որտեղ էլ գտնվեք, ապահովագրության պայմանագիրը երաշխավորում է.
- շտապ և անհետաձգելի բուժօգնության տրամադրում,
- բազմատեսակ բժշկական ծառայությունների տրամադրում,
- բուժհաստատության մասնագետի այցելության կազմակերպում,
- բոլոր վարչական հարցերի կարգավորում,
- բժշկական անձնակազմի հետ փոխգործակցության հարցում աջակցություն:
Ճանապարհորդական ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Ապահովագրական վկայագրի արժեքը կախված է ուղևորության օրերի քանակից, այցելության երկրից և ապահովագրվող անձի տարիքից, սակայն այն թույլ է տալիս հատուցել մինչև 30.000 եվրո արժողությամբ բժշկական ծառայություններ: Դժբախտ պատահարներից ապահովագրությունն ուժի մեջ է մտնում կնքման օրը հաջորդող օրվա ժ. 00-ից, սակայն այն կարող է ավելի ուշ մտնել ուժի մեջ Ձեր իսկ ցանկությամբ։ Պայմանգրի գործողությունը դադարում է պայմանագրի ժամկետի վերջում կամ Ապահովագրողի կողմից իր պարտավորությունները ամբողջությամբ կատարելուց հետո:
Թարմացված է 17.10.2022 11:57