
Համալրվող ավանդ
Բանկի մասնաճյուղերում և Կենտրոնական գրասենյակում
- ՀՀ դրամով ավանդների ներդրման դեպքում կիրառվում է սահմանված տոկոսադրույքից 0.25 նիշով ցածր սակագին մեկ տարի և ավել ժամկետով ներդրվող ավանդների համար:
- ԱՄՆ դոլարով ավանդների ներդրման դեպքում կիրառվում է սահմանված տոկոսադրույքից 0.15 նիշով ցածր սակագին մեկ տարի և ավել ժամկետով ներդրվող ավանդների համար:
- Եվրո/Ռուբլի արժույթով ավանդների ներդրման դեպքում կիրառվում է հեռակառավարման համակարգերով ձևակերպվող համապատասխան արժույթով ավանդների համար սահմանված տոկոսադրույքը:
Ավանդի համալրում
Ավանդի ժամկետ | Համալրման հնարավորությամբ ամիսների քանակ |
9 ամիս | առաջին 3 ամիսների ընթացքում |
10-12 ամիս | առաջին 4 ամիսների ընթացքում |
13-15 ամիս | առաջին 5 ամիսների ընթացքում |
16-18 ամիս | առաջին 6 ամիսների ընթացքում |
19-21 ամիս | առաջին 7 ամիսների ընթացքում |
22-24 ամիս | առաջին 8 ամիսների ընթացքում |
25-27 ամիս | առաջին 9 ամիսների ընթացքում |
28-30 ամիս | առաջին 10 ամիսների ընթացքում |
31-33 ամիս | առաջին 11 ամիսների ընթացքում |
34-36 ամիս | առաջին 12 ամիսների ընթացքում |
- 3 ամիս և ավել ժամկետով ավանդ ներդնելու դեպքում տոկոսագումարները կարող են վճարվել ամսական` համապատասխան սանդղակից 0.5 նիշով պակաս տոկոսադրույքով:
- 15 ամիս և ավել ժամկետով ավանդ ներդնելու դեպքում տոկոսագումարները կարող են վճարվել տարեկան` համապատասխան սանդղակից 0.25 նիշով պակաս տոկոսադրույքով:
- Վճարված տոկոսագումարները չեն կապիտալացվում:
ԲԱՆԿԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԵՂԱՆԱԿ |
ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՈՒՄ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՆԵՐԴՐՎԱԾ ԵՎ/ԿԱՄ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՅԼ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՆԵՐԴՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՎԱՆԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՏԱՐԲԵՐՎԵԼ:
ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՔ ԴՈՒՔ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ԱՎԱՆԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ՀՀ ԿԲ «ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/02-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԲԱՆԱՁԵՎԸ:
«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»` www.fininfօ.am, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
Ավանդի գումար` 1 000 000 ՀՀ դրամ
Ավանդի ժամկետ` 12 ամիս (365 օր)
Տարեկան պարզ տոկոսադրույք՝ 9.0%
Ավանդը համալրվել է 90-րդ օրը 500 000 ՀՀ դրամով
Տոկոսագումարների վճարումը` ժամկետի վերջում
Հարկում` 10% տոկոս եկամտից
Համալրման հնարավորությամբ ամիսների քանակ՝ 12 (ամիս)*1/3= 4 ամիս
1 000 000 ՀՀ դրամ X 9.0% X 365 (օր)
----------------------------------------------------- - 10% եկամտային հարկ = 81 000
365
500 000 ՀՀ դրամ X 9.0% X 276 (օր)
---------------------------------------------------- - 10% եկամտային հարկ = 30 625
365
Ընդհանուր՝ 81 000 + 30 625 = 111 625 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսային եկամտաբերությունը կկազմի 9.00%:
*Ըստ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 907 հոդվածի 1-ին կետի, ավանդի վերադարձման կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրերին ավանդի գումարի նկատմամբ տոկոսագումար չի հաշվարկվում։
Այլ պայմաններ
Թարմացված է 29.09.2023 10:05