Կին իր երեխայի հետ՝ ճկուն ավանդով ապահով ապագայի խորհրդանիշ

Ճկուն ավանդ

Եթե ցանկանում եք ներդնել ավանդ , սակայն չգիտեք, թե Ձեր ներդրած գումարը երբ անհրաժեշտ կլինի, ապա Ինեկոբանկի «Ճկուն» ավանդատեսակը Ձեզ համար է։ Ներդրեք «Ճկուն» ավանդ Ինեկոբանկում և նվազեցրեք ավանդի գումարը՝ շարունակելով ստանալ բարձր եկամտաբերություն։
Ելքագրվող
Տոկոսագումարների պահպանում
Ժամկետ (ամիս) / Տոկոսադրույք (%)
Ժամկետ (ամիս)
Տոկոսադրույք (%)
6-8
7.25%
9-11
7.75%
12-14
8.75%
15-23
8.75%
24-30
9%
31-36
9.25%
Նվազագույն գումար
100 000

Միևնույն հաճախորդի/հաճախորդների խմբի գծով համախառն 200 000 000 ՀՀ դրամը և/կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող յուրաքանչյուր ավանդի ընդունման, ինչպես նաև դրա տոկոսադրույքը և այլ պայմանները որոշվում են անհատական՝ Բանկի կողմից։
Ավանդի համալրում
Չունի համալրման հնարավորություն
Ավանդի նվազեցում
«Ճկուն» ավանդի գումարը պայմանագրային ժամկետից շուտ մասնակի կամ ամբողջությամբ ետ պահանջելու դեպքում մնացորդի նկատմամբ կշարունակի հաշվարկվել պայմանագրով սահմանված տոկոսադրույքը, իսկ խզվող/մասնակի ելքագրվող գումարի նկատմամբ կկատարվի տոկոսագումարի վերահաշվարկ ստորև ներկայացված սանդղակով՝

Խզման/մասնակի ելքագրման աղյուսակ
Խզման/մասնակի ելքագրման ամիս*Խզվող/մասնակի ելքագրվող գումարի նկատմամբ վերահաշվարկի %
մինչև 3 ամիս տվյալ պահին բանկում գործող Ցպահանջ ավանդի համար սահմանված տարեկան տոկոսադրույքով
3-ից (ներառյալ) 6 ամիս պայմանագրով սահմանված տոկոսադրույքից -2.5 նիշով պակաս տոկոսադրույքով, սակայն ոչ պակաս, քան Ցպահանջ ավանդի համար սահմանված տարեկան տոկոսադրույքով
6-ից (ներառյալ) 12 ամիս պայմանագրով սահմանված տոկոսադրույքից -1.5 նիշով պակաս տոկոսադրույքով, սակայն ոչ պակաս, քան Ցպահանջ ավանդի համար սահմանված տարեկան տոկոսադրույքով
12-ից (ներառյալ) 24 ամիս պայմանագրով սահմանված տոկոսադրույքից -0.5 նիշով պակաս տոկոսադրույքով, սակայն ոչ պակաս, քան Ցպահանջ ավանդի համար սահմանված տարեկան տոկոսադրույքով
24 ամիս և ավել կիրառվում է պայմանագրով սահմանված տոկոսադրույքը, սակայն ոչ պակաս, քան Ցպահանջ ավանդի համար սահմանված տարեկան տոկոսադրույքով

* Երկարաձգված ավանդների դեպքում սկսած ավանդների երկարաձգման պահից

Տոկոսների վճարման պարբերականություն

  • 3 ամիս և ավել ժամկետով ավանդ ներդնելու դեպքում տոկոսագումարները կարող են վճարվել ամսական` համապատասխան սանդղակից 0.5 նիշով պակաս տոկոսադրույքով:
  • 15 ամիս և ավել ժամկետով ավանդ ներդնելու դեպքում տոկոսագումարները կարող են վճարվել տարեկան` համապատասխան սանդղակից 0.25 նիշով պակաս տոկոսադրույքով:
  • Վճարված տոկոսագումարները չեն կապիտալացվում:
Համաձայն «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի` Ավանդին հաշվեգրված Տոկոսը Ավանդատուին վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես Ավանդատուի հարկային գործակալ, գանձում է եկամտահարկ վերը հիշատակված օրենքով սահմանված չափով և փոխանցում պետական բյուջե:

ԲԱՆԿԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԵՂԱՆԱԿ

ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՏՈԿՈՍՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՅԼ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՆԵՐԴՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՎԱՆԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՏԱՐԲԵՐՎԵԼ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՔ ԴՈՒՔ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ:
ԱՎԱՆԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ՀՀ ԿԲ «ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/02-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԲԱՆԱՁԵՎԸ:
ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ
«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»` www.fininfօ.am, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
«Ցպահանջ» ավանդի տոկոսադրույքը Բանկի կողմից կարող է վերանայվել` կապված շուկայական տոկոսադրույքների փոփոխությունների հետ։ Տոկոսադրույքի փոփոխման հետևանքով մինչ այդ վճարված կամ կուտակված տոկոսագումարները չեն վերահաշվարկվում։
Ավանդային պայմանագրով վճարվող տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Ավանդի գումար` 1 000 000 ՀՀ դրամ

Ավանդի ժամկետ` 12 ամիս (365 օր)

Տարեկան պարզ տոկոսադրույք՝ 8.75%

Տոկոսագումարների վճարումը` ժամկետի վերջում

Հարկում` 10% եկամտից

Ավանդը ամբողջությամբ խզվել է 130-րդ օրը (5-րդ ամսում)


1 000 000 ՀՀ դրամ x (8.75%-2.50%) x 129*(օր)

--------------------------------------------------------- -  10% եկամտային հարկ= 19,880 ՀՀ դրամ

                         365

 

Ընդամենը տոկոսագումար՝ 19,880 ՀՀ դրամ


Տարեկան տոկոսային եկամտաբերությունը համընկնում է խզման տարեկան տոկոսադրույքի հետ,այս դեպքում 6.25%:

Այլ պայմաններ

Թարմացված է 08.07.2026 15:47