
Կուտակային ավանդ
Ավանդի համալրում
«Կուտակային» ավանդի համալրման նվազագույն գումար սահմանված չէ։
«Կուտակային» ավանդի համալրման ամսական առավելագույն թույլատրելի սահմանաչափը յուրաքանչյուր օրացուցային ամսվա համար սահմանված է 10,000,000 ՀՀ դրամ, 25,000 ԱՄՆ դոլար, 25,000 Եվրո՝ ավանդի արժույթին համապատասխան։
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՄԱՐԸ ՓՈԽԱՆՑՎԵԼՈՒ Է ՀԱՃԱԽՈՐԴԻ՝ ՆՈՒՅՆ ԱՐԺՈՒՅԹՈՎ ԸՆԹԱՑԻԿ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ:
- ՀՀ դրամով ավանդների դեպքում 0.3 նիշով պակաս տոկոսադրույքով,
- ԱՄՆ դոլարով և Եվրոյով ավանդների դեպքում 0.2 նիշով պակաս տոկոսադրույքով։
- Վճարված տոկոսագումարները չեն կապիտալացվում:
- «Կուտակային» ավանդատեսակի տոկոսագումարների եռամսյակային վճարումն իրականացվում է ներդրված ավանդի օրվանից սկսած օրացուցային եռամսյակի ավարտին։ Այն դեպքում, երբ եռամսյակը ոչ ամբողջական է, տոկոսագումարի վճարումն իրականացվում է ժամկետի ավարտին։
|
ԲԱՆԿԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԵՂԱՆԱԿ |
ՏՈԿՈՍՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՅԼ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՆԵՐԴՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՎԱՆԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՏԱՐԲԵՐՎԵԼ:
ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՔ ԴՈՒՔ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ԱՎԱՆԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ՀՀ ԿԲ «ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/02-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԲԱՆԱՁԵՎԸ:
«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»` www.fininfօ.am, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
Ավանդի գումար` 1,000,000 ՀՀ դրամ
Ավանդի ժամկետ` 12 ամիս (365 օր)
Տարեկան պարզ տոկոսադրույք՝ 9.0%
Ավանդի համալրվել է 90-րդ օրը 500,000 ՀՀ դրամով
Տոկոսագումարների վճարումը` ժամկետի վերջում
Հարկում` 10% եկամտից
Համալրման հնարավորությամբ ամիսների քանակ՝ 12 (ամիս)
Տոկոսագումարի հաշվարկ՝
1,000,000 ՀՀ դրամ * 9.0% * 365 (օր) – 10% եկամտային հարկ = 81,000 ՀՀ դրամ
365
500,000 ՀՀ դրամ * 9.0% * 276 (օր) – 10% եկամտային հարկ = 30,625 ՀՀ դրամ
365
Ընդամենը տոկոսագումար՝ 81,000 + 30,625= 111,625 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսային եկամտաբերությունը կկազմի 9.0%:
Այլ պայմաններ
Թարմացված է 19.06.2026 15:08