Բացեք InecoSave խնայողական հաշիվ Ինեկոբանկում
InecoSave խնայողական հաշիվը ընձեռում է հնարավորություն համալրել և ելքագրել գումար ցանկացած պահի։ Ընդ որում ելքագրման դեպքում կուտակված տոկոսագումարները պահպանվում են։ Մեզ հետ խնայելը հեշտ է։
Հաճախորդի խումբ
բանկում ընթացիկ հաշիվ ունեցող ֆիզիկական անձինք
Հաշվի արժույթ
֏ $ € ₽
Հաշվի բացման և սպասարկման վճար
Անվճար
Խնայողական հաշվից փոխանցում նույն հաճախորդի այլ հաշիվներին
Անվճար
Հաշվի բացման/համալրման նվազագույն միավոր
Չի սահմանվում
Հաշվի նվազագույն մնացորդ
Չի սահմանվում
Հաշվով գործարքների նվազագույն չափ
Չի սահմանվում
Հաշվով հնարավոր գործառնությունների տեսակներ և սահմանափակումներ
Հաշվի համալրում՝
Հաշվից ելքագրում՝
- կանխիկի մուտքագրում,
- այլ հաշիվներից փոխանցում
Հաշվից ելքագրում՝
- փոխանցում հաճախորդի ընթացիկ կամ քարտային հաշիվներին
Տարեկան անվանական տոկոսադրույք
֏ 3.5%
$ 0.2%
€,₽ 0.1%
Տարեկան տոկոսային եկամտաբերություն
֏ 3.55%
$ 0.2%
€,₽ 0.1%
Տոկոսների հաշվարկման ձևը և հաճախականությունը
- տոկոսները հաշվարկվում են օրական՝ տվյալ օրվա Հաշվի մնացորդի նկատմամբ:
- եթե տվյալ օրվա Հաշվի մնացորդը փոքր է 20,000 ՀՀ դրամ, 50 ԱՄՆ դոլար, 50 եվրոյից, 3,000 ՌԴ ռուբլուց, ապա այդ օրվա համար տոկոսներ չեն հաշվարկվում:
- եթե տվյալ օրվա հաշվի մնացորդը գերազանցում է 130,000,000 ՀՀ դրամ, 250,000 ԱՄՆ դոլար, 250,000 եվրո, 20 մլն ՌԴ ռուբլուց, ապա այդ օրվա համար տոկոսը հաշվարկվում է 130,000,000 ՀՀ դրամ, 250,000 ԱՄՆ դոլար, 250,000 եվրոյի, 20 մլն ՌԴ ռուբլու նկատմամբ:
Տոկոսների վճարումը
Հաշվարկված տոկոսները վճարվում են յուրաքանչյուր օրացուցային եռամսյակի ավարտից հետո` հաջորդ ամսվա 1-ին (հունվարի 1-ին, ապրիլի 1-ին, հուլիսի 1-ին, հոկտեմբերի 1-ին) և գումարվում են հաշվի մնացորդին (կապիտալացվում են)։ Վճարման օրը ոչ աշխատանքային լինելու դեպքում տոկոսները վճարվում են վճարման օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը։ Հաճախորդի կողմից մինչև եռամսյակի ավարտը հաշիվը փակելու դեպքում տոկոսագումարներ չեն վճարվում։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՔ ԴՈՒՔ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ԱՎԱՆԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ՀՀ ԿԲ «ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/02-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԲԱՆԱՁԵՎԸ:

Տոկոսագումարի հաշվարկման օրինակ` (բերված օրինակում գումարները ներդրվում են 01.10.2020թ-ին, և ընթացքում չեն հանվում): Վճարվելիք տոկոսագումարից նվազեցվում է 10% եկամտային հարկ:
Ներդրված գումար (ՀՀ դրամ) | 93-րդ օրը 3.5% |
183-րդ օրը 3.5% |
274-րդ օրը 3.5% |
366-րդ օրը 3.5% |
100,000 | 100,794 |
101,577 | 102,375 | 103,187 |
500,000 | 503,970 |
507,884 | 511,873 | 515,937 |
1,000,000 | 1,007,940 |
1,015,769 | 1,023,746 | 1,031,874 |
Թարմացված է 05.09.2024 17:20