Կանաչ վարկեր
Համագործակցելով միջազգային հեղինակավոր կառույցների հետ և գործի դնելով ֆինանսավորման լավագույն փորձը՝ Ինեկոբանկն առաջարկում է զարգացնել Ձեր բիզնեսը կանաչ ֆինանսավորման միջոցով։
֏ $
Արժույթ
սկսած5մլն ֏
Վարկի գումար
Մինչև120ամիս
Ժամկետ
Ցածր տոկոսադրույք
Մրցունակ բիզնես
Էներգաարդյունավետությանը կամ վերականգնվող էներգիային ուղղված կանաչ ներդրումները շահավետ են ոչ միայն բիզնեսի սեփականատերերի ու բաժնետերերի համար, այլ նաև բոլոր շահառու կողմերի։ Կանաչ ներդրումները հնարավորություն են տալիս կրճատել էներգիայի, ջրի և այլ ռեսուրսների ծախսերը, բարձրացնել բիզնեսի արտադրողականությունն ու արդյունավետությունը՝ նպաստելով բիզնեսի մրցունակության աճին։
Կայուն տնտեսության կառուցում
Կանաչ ներդրումները նպաստում են երկարաժամկետ կայուն տնտեսություն կառուցելուն, որը կապահովի կայուն զարգացում բնապահպանական ռիսկերի և ռեսուրսների սակավության պայմաններում՝ չվնասելով շրջակա միջավայրին։ Բնապահպանական խնդիրների լուծմանը նպաստող ներդրումների միջոցով Դուք կարող եք ունենալ սոցիալական բարձր պատասխանատվություն ունեցող բիզնես։
Թարմացված է 12.08.2024 09:48