::INECOBANK::
Գլխավոր
Գլխավոր   Ինեկոսերվիս   Ինեկոթրեյդ   Հետադարձ կապ   Կայքի քարտեզ   Որոնում
Մեր մասին Նորություններ Հաշվետվություններ Բաժնետերեր եւ ներդրողներ Թափուր տեղեր Գործընկերներ

 
Գնման հայտի ֆինանսավորում
Ընդհանուր տեղեկություններ



Գնման Հայտի ֆինանսավորման պայմաններ և սակագներ
Վարկի  գումարՄինչև 500 000 ԱՄՆ դոլար և համարժեք այլ արժույթ
Ծանոթություն` արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Վարկի ժամկետՎարկերը, որպես կանոն, տրամադրվում են ապրանքների գնման հայտերով կամ ապրանքների մատակարարման պայմանագրերով նախատեսված վճարման ժամկետներից 30 օր ավել, սակայն ոչ ավել, քան 1 տարի ժամկետով: Հնարավոր է կիրառել բացառություններ` ելնելով վարկի բնույթից և ժամանակացույցից:
Վարկավորման համար Բանկում վճարման ենթակա գումարներ*Հաշվի բացման վճար (եթե հաճախորդը Բանկում չունի հաշիվ)
-              5.000 ՀՀ դրամ
Հաշվի սպասարկման լրացուցիչ միանվագ վճար (գանձվում է վարկի տրամադրման պահին)
-              համաձայն Միկրո վարկերի տրամադրման պայմանների և սակագների կամ ՓՄՁ վարկերի տրամադրման պայմանների և սակագների` կախված վարկի գումարից
Տարեկան անվանական տոկոսադրույքAMD16 – 23%
USD, EUR12 – 20%
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԱՅՍ ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ (ՆՎԱԶԵԼ ԿԱՄ ԱՃԵԼ) ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ
Տոկոսադրույքի փոփոխությունը ձևակերպվում է Բանկի և հաճախորդի միջև կնքվող լրացուցիչ համաձայնագրով: Եթե հաճախորդը համաձայն չէ տոկոսադրույքի փոփոխության հետ, Բանկն իրավունք է ձեռք բերում միակողմանիորեն վաղաժամկետ լուծել վարկային պայմանագիրը և պահանջել վերադարձնել տրամադրված վարկի հիմնական գումարը ամբողջությամբ և վճարել հաշվարկված տոկոսները և տույժերը:
Տոկոսագումարների հաշվարկման կարգտոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 360 (հավասարաչափ մարումների)
Վարկառուի նկարագիրՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր:
Վարկավորման նպատակը Ֆինանսավորումն իրականացվում է ինչպես տեղական, այնպես էլ արտահանման վաճառքների ապահովման համար` հետևյալ նպատակներով`
  • հումքի ձեռք բերում,
  • վաճառքի համար նախատեսված կիսաֆաբրիկատ  և / կամ պատրաստի ապրանքների ձեռք բերում,
  • ենթակապալառուի վճարում,
  • աշխատուժի և այլ հարկերի վճարում,
  • փաթեթավորման և նախագծերի պատրաստում կամ ձեռք բերում,
  • թեստավորման, հետազոտման և առաքման ծախսեր,
  • ապահովագրման, ԱԱՀ-ի, տուրքերի և այլ արտահանման հետ կապված վճարներ,
  • արտադրության և պատրաստի արտադրանքի մատակարարման հետ կապված այլ ծախսեր,
  • ապրանքի տեղափոխում:
 
Վարկի նկարագիրԳնման հայտի հիման վրա ֆինանսավորումն իրականացվում է շրջանառու կապիտալի կարճաժամկետ ֆինանսավորման միջոցով, հաճախորդների կողմից իրենց գնորդ հաճախորդներից ստացված ապրանքների գնման հայտերը կամ ապրանքների մատակարարման պայմանագրերով նախատեսված պարատվորությունները կատարելու նպատակով: Գնորդ հաճախորդի կողմից առաքման համար վճարումը կատարելուց հետո Բանկին վերադարձվում է այն գումարը, որը նախապես տրամադրվել էր վարկառու ընկերությանը` ներառյալ տոկոսները և այլ վճարները:
Վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման չափանիշներՎարկարժանության դրական գնահատական, ըստ Բանկի կողմից սահմանված հետևյալ չափանիշների`
  • գործող եկամտաբեր բիզնեսի առկայություն (3 ամիս)
  • դրական կամ չեզոք վարկային պատմություն
  • գործունեության թափանցիկություն
  • բավարար եկամուտներ
  • սեփականության առկայություն
  • լրացուցիչ գրավի և/կամ երաշխավորության առկայություն
Վարկի տրամադրման մերժման չափանիշներ
  • վարկը մարելու համար անբավարար եկամուտներ
  • հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում
  • բացասական վարկային պատմություն
  • հաճախորդի եկամտի աղբյուրի ռիսկային ոլորտ
ԳրավՀաշվի առնելով վարկի կարճաժամկետ բնույթը և խիստ նպատակայնությունը, Բանկը որպես ապահովություն կարող է ընդունել.
  • անհետկանչելի (հաստատված) փաստաթղթային ակրեդիտիվներ,
  • բանկային երաշխիքներ,
  • շրջանառու միջոցներ,
  • դեբիտորական պարտավորություններ,
  • դրամական միջոցներ,
  • երաշխավորություններ:
 Շրջանառու միջոցների գրավադրման դեպքում Բանկի կողմից տրամադրված վարկը չպետք է գերազանցի շրջանառու միջոցների շուկայական արժեքի 60%-ը: Բանկը որպես գրավ չի ընդունում փչացող կամ պատվերի հիման վրա պատրաստված կամ դեռ պատրաստման ընթացքում գտնվող կամ, պահեստային դետալ կամ հումք հանդիսացող ապրանքներ:Դեբիտորական պարտավորությունների գրավադրման դեպքում Բանկի կողմից տրամադրվող վարկը չպետք է գերազանցի դեբիտորական պարտավորությունների 60%-ը: Բանկը դեբիտորական պարտավորությունների համար պետք է կիրառի 20-60% “վարկ/գրավհարաբերակցության մարժա` հաշվի առնելով պարտավորության ժամկետը և վճարման հավանականությունը:Սույն Կարգի իմաստով ընդունելի են այն դեբիտորական պարտավորությունները, որոնք հետ են վերադարձվում նորմալ գործարար հարաբերությունների արդյունքում և 90 օրից ավել չեն ուշացվում: Այն դեբիտորական պարտավորությունները, որոնք ստացվում են դատական գործընթացների, գրավների իրացման, փոխադարձ պահանջների բավարարման արդյունքում կամ ուշացվում են ավելի քան 90 օր, հանդիսանում են ոչ ընդունելի դեբիտորական պարտավորություններ:Եթե գրավադրվում են փաստաթղթային ակրեդիտիվներ, բանկային երաշխիքներ, բանկային ավանդներ կամ այլ ժամկետային գործիքներ, ապա դրանց մարման վերջնաժամկետը պետք է լինի վարկի մարման վերջնաժամկետից առնվազն 15 օր ուշ:
Գույքի ապահովագրությունԲանկի պահանջով
Երաշխավորությունգործընկերների, ընտանիքի անդամների, այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց երաշխավորություն
Տրամադրման եղանականկանխիկ եղանակով, հաճախորդի` Բանկում բացված հաշվի միջոցով
Վարկի պայմանների կամ գրավի առարկայի փոփոխության վճար50.000 ՀՀ դրամ
Մարման եղանակ·         հիմնական գումարի և տոկոսագումարիների ամսական հավասարաչափ վճարումներ
·         անհատական մարման գրաֆիկ (հաշվի առնելով սեզոնային գործոնները)
·         ըստ գնման հայտով կամ պայմանագրով նախատեսված մարման գրաֆիկի
Վարկի վաղաժամկետ մարումսահմանափակումներ չկան, տույժեր չեն կիրառվում
Վարկի տրամադրման որոշման կայացում և հաճախորդին տեղեկացում1-5 աշխատանքային օր
Վարկի տրամադրման ժամկետ1-3 աշխատանքային օր
Վարկի տրամադրման մասին որոշման վավերականություն30 օր
Ժամկետանց պարտավորությունների մարումՅուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվարկվում է տույժ համաձայն ՙՄիկրո՚ վարկերի տրամադրման պայմաններ և սակագներ՚-ով կամ ՙՓՄՁ վարկերի տրամադրման պայմաններ և սակագներ՚-ով ` կախված վարկի գումարից 

Ծանոթություն
. Տոկոսագումարների և  վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում: Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորություն¬ները մարելու դեպքում գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավո¬րությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:














































































































































































































Թարմացված է 17.08.2010 ժամը 16:27
 
 
To the top of the page