::INECOBANK::
Գլխավոր
Գլխավոր   Ինեկոսերվիս   Ինեկոթրեյդ   Հետադարձ կապ   Կայքի քարտեզ   Որոնում
Մեր մասին Նորություններ Հաշվետվություններ Բաժնետերեր եւ ներդրողներ Թափուր տեղեր Գործընկերներ

 
Համագործակցություն “Ինեկոբանկ” ՓԲԸ-ի, “Գարանտ-Լիմենս” ապահովագրական ՓԲԸ-ի և “Էսկուլապ” ՍՊԸ-ի միջև
Ընդհանուր տեղեկություններ
Ս/թ հուլիսի 1-ին “Ինեկոբանկ” ՓԲԸ-ն, “Գարանտ-Լիմենս” ապահովագրական ՓԲԸ-ն և “Էսկուլապ” ՍՊԸ-ն` սկսելով փոխշահավետ համագործակցություն, իրենց հաճախորդներին ընձեռում են հետևյալ բացառիկ հնարավորությունը.
  • Այսուհետ, օգտվելով “Գարանտ-Լիմենս” ապահովագրական ընկերության ծառայություններից, հաճախորդին կընձեռվի հնարավորություն` դիմելու “Ինեկոբանկ” ՓԲԸ “Ապառիկ+” վճարային քարտ ստանալու համար, որով նա կկարողանա “Էսկուլապ” դեղատների ցանցից գնումներ կատարել իրեն տրամադրված վարկային գծի միջոցով: Իսկ հետագայում, ձեռք բերված ապրանքի փոխհատուցման գումարները “Գարանտ-Լիմենս” ապահովագրական ընկերությունը կփոխանցի հաճախորդի Բանկում բացված վճարային քարտի հաշվեհամարին: Այս ամենը հաճախորդին թույլ կտա օգտվել վարկային գծից, խնայել զգալի ժամանակ և զերծ մնալ ավելորդ թղթաբանությունից
  • Ստանալով “Ապառիկ+” վճարային քարտ, հաճախորդը կկարողանա գնումներ կատարել նաև Ինեկոբանկի հետ համագործակցող ավելի քան 150 ընկերություններում` ստանալով զեղչեր և արտոնություններ: “Ապառիկ+” քարտով կարող է գնել կենցաղային և համակարգչային տեխնիկա, կահույք, բջջային հեռախոսներ, ջեռուցման համակարգեր, գորգեր, շինանյութ և սանտեխնիկա, հագուստ և կոշիկներ, նվերներ, ավիատոմսեր, ինչպես նաև օգտվել տուրիստական ծառայություններից, ատամնաբուժական և այլ բժշկական ծառայություններից:
  • Քարտը տրամադրվում է անվճար: Քարտի սպասարկման տարեկան վճարն է 3000 ՀՀ դրամ:    


Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել Ինեկոբանկ (010) 510 536 հեռախոսահամարով:


Թարմացված է առ 17.08.2010, ժամը 17:17

 
 
To the top of the page