| Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից տրամադրված միջոցների շրջանակներում հիփոթեքային վարկերի տրամադրման պայմաններ և սակագներ |
| Վարկառուի նկարագիր | ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ |
| Վարկավորման նպատակ | · անշարժ գույքի ձեռքբերում, այդ թվում կառուցապատում, · անշարժ gույքի վերանորոգում: |
| Կանխավճար | առնվազն 30% |
| Վարկի գումար | 3.000 – 55,000 ԱՄՆ դոլար |
| Վարկի արժույթ | ԱՄՆ դոլար |
| Ծանոթություն` արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա: |
| Վարկի ժամկետ | նվազագույնը 3 տարիառավելագույնը 10 տարի |
| Գրավ | • ձեռք բերվող անշարժ գույք Վարկ/գրավ հարաբերությունը կազմում է 70%
• վերանորոգվող անշարժ գույք Վարկ/գրավ հարաբերությունը կազմում է 50% |
| Գույքի ապահովագրություն | Անշարժ գույքի ապահովագրության անհրաժեշ է երբ • Վարկ/գրավ հարաբերությունը մեծ է 60%-ից • կամ վարկի գումարը մեծ է 20,000 ԱՄՆ դոլարից Անշարժ գույքը ապահովագրվում է գույքի շուկայական արժեքի չափով: Կարող է պահանջվել նաև կյանքի ապահովագրություն` վարկի գումարի չափով: |
| Երաշխավորություն | գործընկերների, ընտանիքի անդամների, այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց երաշխավորություն |
| Տրամադրման եղանակ | անկանխիկ |
| Մարման եղանակ | ամսական հավասարաչափ մարումներ (անուիտետ) |
| Վարկի վաղաժամկետ մարում | տույժեր չեն սահմանվում |
| Վարկի տրամադրման որոշման կայացում | 2-5 աշխատանքային օր |
| Վարկի տրամադրման ժամկետ | 7-10 աշխատանքային օր |
| Տարեկան անվանական տոկոսադրույք | · գույքի ձեռք բերման համար - 15 – 18 % · վերանորոգման համար – 18-21 % |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԱՅՍ ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ LIBOR-ի փոփոխման դեպքում, սակայն սահմանված տոկոսադրույքը չպետք է գերազանցի ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված Բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը, որտեղ LIBOR-ը հավասար է Բրիտանական Բանկային Ասոցիացիայի կողմից տվյալ կիսամյակի առաջին օրվա համար հրապարակվող Լոնդոնյան միջբանկային շուկայում 6 ամսյա ԱՄՆ դոլարով ավանդների առաջարկի տոկոսադրույքին: LIBOR տոկոսադրույքը որոշվում է www.bba.co.uk կամ www.pmfd.ru ինտերնետային կայքերի միջոցով: Բանկը պարտավոր է տոկոսադրույքի փոփոխման մասին գրավոր ծանուցել Վարկառուին նոր տոկոսադրույքը կիրառելուց առնվազն 7 (յոթ) բանկային օր առաջ:Տոկոսադրույքի փոփոխությունը ձևակերպվում է Բանկի և վարկառուի միջև կնքվող վարկային պայամանագրի անբաժանելի մասը հանդիսացող լրացուցիչ համաձայնագրով:Եթե վարկառուն համաձայն չէ տոկոսադրույքի փոփոխության հետ, Բանկը իրավունք է ձեռք բերում միակողմանիորեն վաղաժամկետ լուծել վարկային պայմանագիրը և պահանջել վերադարձնել տրամադրված Վարկի գումարը և վճարել հաշվարկված տոկոսները և տույժերը:Անկախ բանկի կողմից սահմանված սակագնի մեծությունից, վարկի (փոխառության) տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ ԿԲ կողմից սահմանված բանկային տոկասադրույքի կրկնապատիկը: |
| Տոկոսագումարների հաշվարկման կարգ | տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 360 օրվա հաշվարկից |
| Վարկավորման համար Բանկում վճարման ենթակա գումարներ | Հաշվի բացման վճար (եթե վարկառուն Բանկում չունի հաշիվ) Հաշվի սպասարկման լրացուցիչ միանվագ վճար (գանձվում է վարկի տրամադրման պահին) - 0.5% վարկի գումարից, բայց ոչ պակաս քան 60.000 ՀՀ դրամ և ոչ ավել քան 200.000 ՀՀ դրամ
|
| Վարկավորման համար երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների վճարներ | Գույքի գնահատման վճար (Բանկի պահանջով) Գույքի ապահովագրության վճար - 0.18%-0.2% գույքի շուկայական արժեքից
Դժբախտ պատահարներից կյանքի ապահովագրության վճար - 0.18%-0.21% վարկի գումարից
Միասնական տեղեկանք Գրավի նոտարական վավերացման վճար Գրավի պետական գրանցման վճար |
| Վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման չափանիշներ | Վարկարժանության դրական գնահատական, ըստ Բանկի կողմից սահմանված հետևյալ չափանիշների` · Կայուն եկամտի աղբյուր (ներառյալ եկամուտի երկրորդային աղբյուրները, ընդ որում երկրորդային եկամուտներ ունենալու դեպքում Վարկառուն հնարավորինս պետք է հիմնավորի դրանք համապատասխան փաստաթղթերով) · խնայողությունների առկայություն, · դրական կամ չեզոք վարկային պատմություն · գրավի առարկաի համապատասխանություն Բանկի կողմից ընդունելի չափանիշներին, · արժանահավատ և լիարժեք փաստաթղթեր: |
| Վարկի տրամադրման մերժման չափանիշներ | · վարկը մարելու համար անբավարար եկամուտներ · հաճախորդի եկամտի աղբյուրի ռիսկային ոլորտ, · անշարժ գույքի գնորդն ու վաճառողը միևնույն ընտանիքի անդամներ են, · բացասական վարկային պատմություն, · վարկառուն տրամադրել է ոչ արժանահավատ տեղեկատվություն: |
| Ժամկետանց պարտավորությունների մարում | Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվարկվում է տույժ` 0.2 տոկոսի չափով, սկսած կետանցի առաջին օրվանից: Ծանոթություն. Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում: Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորություն¬ները մարելու դեպքում գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին: |
| Պահանջվող փաստաթղթերի ցանկ | Մինչ վարկային կոմիտե, հայտ լրացնելու համարԳնորդ · Գնորդի անձնագիրը; · Գնորդի սոցիալական քարտը; · Գնորդի կնոջ (ամուսնու) անձնագրի պատճեն; · Գնորդի կնոջ (ամուսնու) սոցիալական քարտի պատճեն; · Ամուսնության վկայականի պատճեն; · 3-րդ ձև (տեղեկանք բնակության վայրից` ԲՇՏ(ժեկ)-ի պետի և անձնագրավարուհու կնիքներով); · Տեղեկանք գնորդի աշխատանքի վայրից` եկամուտների հիմնավորմամբ (բլանկով, կլոր կնիքով, ընկերության տնօրենի և գլխավոր հաշվապահի ստորագրությամբ); բիզնեսի առկայության դեպքում` իրավաբանական և ֆինանսական փաստաթղթերը; · Անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր: · Վերանորոգման դեպքում` նախահաշիվ
Վաճառող · Վաճառողի(ների) անձնագիրը; · Վաճառողի(ների) սոցիալական քարտը; · Վաճառվող անշարժ գույքի սեփականության վկայականի պատճենը իր հիմքով (առք ու վաճառքի պայմանագիր, ժառանգություն, քաղսովետի որոշում); · 3-րդ ձև (տեղեկանք բնակավայրից`ԲՇՏ(ժեկ)-ի պետի և անձնագրավարուհու կնիքներով); · Վաճառվող գույքում բոլոր սեփականատերերի անձնագրերի պատճենները (կամ ծննդյան վկայականները, եթե կան անչափահասներ) և ամուսնության վկայականները, եթե կան ամուսիններ; · Անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր:
Կոմիտեի դրական որոշումից հետո · Միասնական տեղեկանք գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ · Ապահովագրություն · Գնահատման հաշվետվություն(ըստ Բանկի պահանջի) |