| ՙԱզգային Հիփոթեկային Ընկերություն՚ ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ստացված վարկային միջոցների շրջանակներում հիփոթեկային վարկերի տրամադրման պայմաններ և սակագներ |
| Վարկառուի նկարագիր | ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ |
| Վարկավորման նպատակ | · գոյություն ունեցող կամ կառուցվող անշարժ գույքի ձեռքբերում; · անշարժ գույքի վերանորոգում; · բնակելի տների/առանձնատների կառուցում: |
| Կանխավճար | նվազագույնը 30% |
| Վարկի գումար | 1,500,000 - 20,000,000 ՀՀ դրամ |
| Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
| Վարկի ժամկետ | • գույքի ձեռք բերման համար - նվազագույնը 10 տարի - առավելագույնը 15 տարի • վերանորոգման համար - նվազագույնը 5 տարի - առավելագույնը 10 տարի |
| Գրավ | • ձեռք բերվող անշարժ գույք Վարկ/գրավ հարաբերությունը կազմում է 70%
• վերանորոգվող անշարժ գույք Վարկ/գրավ հարաբերությունը կազմում է 50% |
| Գույքի ապահովագրություն | · Գրավադրվող անշարժ գույքի ապահովագրում գույքի շուկայական արժեքի չափով: · Վարկառուի ու համավարկառուների (առկայության դեպքում) դժբախտ պատահարներից կյանքի ապահովագրում վարկի գումարի չափով: |
| Երաշխավորություն | ընտանիքի անդամների, այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց երաշխավորություն |
| Տրամադրման եղանակ | անկանխիկ, վերանորոգման/կառուման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում` տրանշներով |
| Մարման եղանակ | ամսական հավասարաչափ մարումներ (անուիտետ) |
| Վարկի վաղաժամկետ մարում | տույժեր չեն սահմանվում |
| Վարկի տրամադրման որոշման կայացում | 2-5 աշխատանքային օր |
| Վարկի տրամադրման ժամկետ | 7-10 աշխատանքային օր |
| Տարեկան անվանական տոկոսադրույք | · գույքի ձեռք բերման համար - 14 – 16 % · վերանորոգման համար – 16-18 % |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԱՅՍ ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ Բանկի և ԱՀԸ ՈՒՎԿ-ի միջև կնքված Գլխավոր վարկային պայմանագրով սահմանված տոկոսադրույքների ԱՀԸ ՈՒՎԿ-ի կողմից փոփոխությոան դեպքում: Տոկոսադրույքի փոփոխությունը ձևակերպվում է Կողմերի միջև կնքվող լրացուցիչ համաձայնագրով: Եթե Վարկառուն համաձայն չէ տոկոսադրույքի փոփոխության հետ, Բանկը իրավունք է ձեռք բերում միակողմանիորեն վաղաժամկետ լուծել վարկային պայմանագիրը և պահանջել վերադարձնել տրամադրված Վարկի գումարը և վճարել հաշվարկված տոկոսները և տույժերը: Անկախ բանկի կողմից սահմանված սակագնի մեծությունից, վարկի տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ ԿԲ կողմից սահմանված բանկային տոկասադրույքի կրկնապատիկը: |
| Տոկոսագումարների հաշվարկման կարգ | տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 360 օրվա հաշվարկից |
| Վարկավորման համար Բանկում վճարման ենթակա գումարներ | Հաշվի բացման վճար (եթե վարկառուն Բանկում չունի հաշիվ) Հաշվի սպասարկման լրացուցիչ միանվագ վճար (գանձվում է վարկի տրամադրման պահին) - 0.5% վարկի գումարից, բայց ոչ պակաս քան 60 000 ՀՀ դրամ
|
| Վարկավորման համար երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների վճարներ | Գույքի գնահատման վճար Գույքի ապահովագրության վճար - 0.18%-0.2% գույքի շուկայական արժեքից
Դժբախտ պատահարներից կյանքի ապահովագրության վճար - 0.18%-0.21% վարկի գումարից
Միասնական տեղեկանք Գրավի նոտարական վավերացման վճար Գրավի պետական գրանցման վճար |
| Վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման չափանիշներ | Վարկարժանության դրական գնահատական, ըստ Բանկի կողմից սահմանված հետևյալ չափանիշների` · Կայուն եկամտի աղբյուր (ներառյալ եկամուտի երկրորդային աղբյուրները, ընդ որում երկրորդային եկամուտներ ունենալու դեպքում Վարկառուն հնարավորինս պետք է հիմնավորի դրանք համապատասխան փաստաթղթերով) · խնայողությունների առկայություն, · դրական կամ չեզոք վարկային պատմություն · Գրավի առարկան համապատասխանում է բանկի կողմից ընդունելի (բնակելի) սահմանված գրավին, · արժանահավատ և լիարժեք փաստաթղթեր: |
| Վարկի տրամադրման մերժման չափանիշներ | · վարկը մարելու համար անբավարար եկամուտներ · հաճախորդի եկամտի աղբյուրի ռիսկային ոլորտ, · անշարժ գույքի գնորդն ու վաճառողը միևնույն ընտանիքի անդամներ են, · բացասական վարկային պատմություն, · վարկառուն տրամադրել է ոչ արժանահավատ տեղեկատվություն: |
| Ժամկետանց պարտավորությունների մարում | Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվարկվում է տույժ` 0.2 տոկոսի չափով, սկսած կետանցի առաջին օրվանից:
Ծանոթություն. Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում: Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին: |
| Պահանջվող փաստաթղթերի ցանկ | Մինչ վարկային կոմիտե, հայտ լրացնելու համար Գնորդ · Գնորդի անձնագիրը; · Գնորդի սոցիալական քարտը; · Գնորդի կնոջ (ամուսնու) անձնագրի պատճեն; · Գնորդի կնոջ (ամուսնու) սոցիալական քարտի պատճեն; · Ամուսնության վկայականի պատճեն; · 3-րդ ձև (տեղեկանք բնակության վայրից` ԲՇՏ(ժեկ)-ի պետի և անձնագրավարուհու կնիքներով); · Տեղեկանք գնորդի աշխատանքի վայրից` եկամուտների հիմնավորմամբ (բլանկով, կլոր կնիքով, տնօրենի և գլխավոր հաշվապահի ստորագրություններով); բիզնեսի առկայության դեպքում` իրավաբանական և ֆինանսական փաստաթղթերը; · Անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր: · Նախահաշիվ` ըստ վարկի նպատակայնության
Վաճառող · Վաճառողի(ների) անձնագիրը; · Վաճառողի(ների) սոցիալական քարտը; · Վաճառվող անշարժ գույքի սեփականության վկայականի պատճենը իր հիմքով (առք ու վաճառքի պայմանագիր, ժառանգություն, քաղսովետի որոշում); · 3-րդ ձև (տեղեկանք բնակավայրից`ԲՇՏ(ժեկ)-ի պետի և անձնագրավարուհու կնիքներով); · Վաճառվող գույքում բոլոր սեփականատերերի անձնագրերի պատճենները (կամ ծննդյան վկայականները, եթե կան անչափահասներ) և ամուսնության վկայականները, եթե կան ամուսիններ; · Անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր:
Բանկի դրական որոշումից հետո · Միասնական տեղեկանք գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ · գրավադրվող գույքի գնահատման հաշվետվություն · Անհրաժեշտ ապահովագրություն: |