|
|
|
|
|
| |
Ցպահանջ ավանդ |
 |
|
ԱՎԱՆԴ "ՑՊԱՀԱՆՋ"
Եթե Դուք ունեք ազատ դրամական միջոցներ և ցանկանում եք ներդնելով դրանք բանկում ստանալ եկամուտ, ապա Ինեկոբանկի Ցպահանջ ավանդը Ձեզ համար է:
| Ժամկետ (ամիս) | AMD /տարեկան/ | USD /տարեկան/ | EUR /տարեկան/ | | Անժամկետ | 0.1% | 0.1% | 0.1% |
Համաձայն “Եկամտահարկի մասին” ՀՀ օրենքի` ֆիզիկական անձանց վճարվող տոկոսագումարները ենթակա են հարկման 10%-ի չափով:
Տոկոսների վճարումը` կիսամյակային
Գումարի համալրում` թույլատրվում է
“Ցպահանջ” ավանդային հաշվին փոխանցված (անկանխիկ մուտքագրված) միջոցների կանխիկացման դեպքում գանձվում է կանխիկացման սակագին` համաձայն “Ինեկոբանկ” ՓԲԸ Ֆիզիկական անձանց մատուցվող բանկային հաշվի ծառայության սակագների:
Ավանդի նվազագույն գումար` Ներդրվող ավանդի գումարի նվազագույն չափ սահմանված չէ:
Ցպահանջ ավանդի դեպքում ավանդատուն իրավունք ունի ավանդային պայմանագրի գործողության ընթացքում համալրել և նվազեցնել ավանդային հաշիվը:
“Ցպահանջ” ավանդի տոկոսադրույքը Բանկի կողմից կարող է վերանայվել` կապված շուկայական տոկոսադրույքների փոփոխությունների հետ: Տոկոսադրույքի փոփոխման հետևանքով մինչ այդ վճարված կամ կուտակված տոկոսագումարները չեն վերահաշվարկվում:
Ավանդատուների կողմից ցանկացած տեսակի Ավանդի պայմանագրի խախտման և/կամ պայմանավորված ժամկետից շուտ պահանջելու դեպքում Բանկի կողմից իրականացվում է ավանդի ամբողջ գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսների վերահաշվարկ` տվյալ պահին Ցպահանջ Ավանդի համար սահմանված տոկոսադրույքով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ, ԵԹԵ ՁԵՐ ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆԵՐԴՆԵԻՔ ԱՎԱՆԴԻ ՏԵՍՔՈՎ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ` http://www.inecobank.am/news_attachments/137_-_8_02_(2).pdf
“Ցպահանջ” ավանդային պայմանագրով վճարվող տոկոսների հաշվարկման օրինակ
Ավանդի գումար` 2.000.000 ՀՀ դրամ, Տարեկան պարզ տոկոսադրույք` 0.1% Հարկում` 10% տոկոսային եկամտից
2.000.000 ՀՀ դրամ X 0.1% X 182(օր) = 997.3 – 10% եկամտահարկ = 897.6 ՀՀ դրամ 365
Ծանոթություն
Ըստ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 907 հոդվածի 1-ին կետի, ավանդի ներդրման և վերադարձման օրերին ավանդի գումարի նկատմամբ տոկոսագումար չի հաշվարկվում:
Տարեկան տոկոսային եկամտաբերությունը կկազմի 0.1%
Արդյունքում հաճախորդը յուրաքանչյուր կիսամյակի վերջում կստանա 897.6 ՀՀ դրամ, իսկ ավանդի պայմանագիրը լուծելու դեպքում չի հաշվարկվի վերջին օրվա տոկոսագումարը:
Այլ պայմաններ Սույն Սակագները և ֆիզիկական անձանց բանկային ավանդի ծառայությունների մատուցման հիմնական պայմանները միասին հանդիսանում են “Ինեկոբանկ” ՓԲԸ Ֆիզիկական անձանց մատուցվող բանկային ավանդների միասնական տեղեկատվական ամփոփագիր:
Սույն Սակագները հանդիսանում են ֆիզիկական անձանց բանկային ավանդի ծառայությունների մատուցման հիմնական պայմանների անբաժանելի մասը: Սույն Սակագներում օգտագործվող հասկացությունները ունեն նույն իմաստն, ինչ ֆիզիկական անձանց բանկային ավանդի ծառայությունների մատուցման հիմնական պայմաններում:
Ինեկոբանկի ավանդատուների արտոնությունները
Ինեկոբանկը իր բոլոր ավանդատուներին առաջարկում է անվճար վճարային քարտեր` Ավանդի գումարի մեծությունը | Քարտի տեսակը | | 500.000-50 մլն դրամ (կամ համարժեք այլ արժույթ) | Arca Classic կամ Master Card Standard | | 50 մլն դրամից ավելին (կամ համարժեք այլ արժույթ) | Arca Gold կամ Master Card Gold |
Տրամադրվում է նաև վարկային գիծ - մինչև ավանդի 90%-ի չափով, եթե ավանդի արժույթը համընկնում է վարկային գծի արժույթի հետ,
- մինչև ավանդի 70%-ի չափով, եթե ավանդի արժույթը չի համընկնում վարկային գծի արժույթի հետ:
Ներգրավված արտարժութային ավանդների գծով արտարժույթի փոխարժեքի փոփոխման հետևանքով առաջացող հնարավոր անբարենպաստ հետևանքի ռիսկը կրում է հաճախորդը, ինչը հավաստում է պայմանագրի կնքման պահին ստորագրվող հավաստագրով:
Թարմացված է առ 08.07.2010, ժամը 15:59 |
| |
|
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ - ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴԻ ԴԻՄՈՒՄ-ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ - ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴԻ ԴԻՄՈՒՄ-ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՁ-ԵՐԻ ՀԱՄԱՐ - ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴԻ ԴԻՄՈՒՄ-ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀՕԳՈՒՏ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻ -
|
| |
|
|
|
|
|
 |
|
| Eng Arm |
| Անկանխիկ գործառնությունների փոխարժեք |
|
Արտարժույթ
|
 |
Առք |
 |
Վաճառք |
| USD |
|
363 |
|
366.5 |
| EUR |
|
458 |
|
467 |
| RUR |
|
11.6 |
|
11.95 |
|
|
 |
| Դոլարի փոխարժեք |
 |
 |
|
 |
| Եվրոյի փոխարժեք |
 |
 |
|
 |
| Ոսկու փոխարժեք |
 |
 |
|
 |
|
 |
 |
 |
|
 |
|
|
© Copyright INECOBANK cjsc 2007. All rights reserved.
|
|