|
|
|
|
|
| |
Հիփոթեքային վարկեր |
 |
|
Ընդհանուր տեղեկություններ |
Հիպոթեքային վարկերը Բանկի կողմից տրամադրվում են ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին ` անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման կամ կառուցապատման նպատակով:
Բանկը հիփոթեքային վարկեր տրամադրում է հետևյալ ծրագրերով` Գործող սակագներով նախատեսված տոկոսադրույքների և ժամկետների շրջանակներում տվյալ վարկի տոկոսադրույքի չափը, ժամկետը և այլ պայմանները որոշվում են Բանկի կողմից սահմանված ներքին չափանիշների համաձայն` ելնելով վարկի տեսակից, հաճախորդի վարկունակության գնահատականից, բնութագրից, նրա վարկային պատմությունից, և այլ գործոններից: Վարկի մարումը կատարվում է ամսական հավասարաչափ մարումներով (անուիտետ):
Վարկերի տրամադրման հետ կապված գործարքները (այդ թվում` գրավ, երաշխավորություն և այլն) կնքվում են Բանկի կողմից սահմանված տիպային ձևի փաստաթղթերով:
Վարկերը Բանկի կողմից տրամադրվում են ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով (Միջազգային ֆինանսական կորպորացիայի ծրագրերի շրջանակներում)):
Վարկի դիմաց հաշվարկված տոկոսները գանձվում/վճարվում են ՀՀ դրամով` անկախ վարկի արժույթից:
Ծանոթություն` արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ տվյալ ծրագրի շրջանակներում վարկերի տրամադրումը վերաֆինանսավորող կազմակերպության կողմից Բանկի հետ կնքած Գլխավոր վարկային պայմանգրով սահմանված տոկոսադրույքների փոփոխության դեպքում: Եթե Վարկառուն համաձայն չէ տոկոսադրույքի փոփոխության հետ, Բանկը իրավունք է ձեռք բերում միակողմանիորեն վաղաժամկետ լուծել վարկային պայմանագիրը և պահանջել վերադարձնել տրամադրված Վարկի գումարը և վճարել հաշվարկված տոկոսները և տույժերը:
Անկախ բանկի կողմից սահմանված սակագնի մեծությունից, վարկի տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ ԿԲ կողմից սահմանված բանկային տոկասադրույքի կրկնապատիկը: Հիպոթեքային վարկերի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 510-514
Թարմացված է 17.08.2010թ., ժամը 16:08
|
| |
|
|
| |
|
|
|
|
|
 |
|
| Eng Arm |
| Անկանխիկ գործառնությունների փոխարժեք |
|
Արտարժույթ
|
 |
Առք |
 |
Վաճառք |
| USD |
|
363 |
|
366.5 |
| EUR |
|
458 |
|
467 |
| RUR |
|
11.6 |
|
11.95 |
|
|
 |
| Դոլարի փոխարժեք |
 |
 |
|
 |
| Եվրոյի փոխարժեք |
 |
 |
|
 |
| Ոսկու փոխարժեք |
 |
 |
|
 |
|
 |
 |
 |
|
 |
|
|
© Copyright INECOBANK cjsc 2007. All rights reserved.
|
|