::INECOBANK::
Գլխավոր
Գլխավոր   Ինեկոսերվիս   Ինեկոթրեյդ   Հետադարձ կապ   Կայքի քարտեզ   Որոնում
Մեր մասին Նորություններ Հաշվետվություններ Բաժնետերեր եւ ներդրողներ Թափուր տեղեր Գործընկերներ

 
APԱՌIK+ քարտ
Հարգելի հաճախորդ

Ինեկոբանկն առաջարկում է առավել հարմար վճարման միջոց` "ԱՊԱՌԻԿ+" վճարային քարտ:

"ԱՊԱՌԻԿ
+" վճարային քարտով կարող եք գնումներ կատարել և օգտվել ծառայություններից բանկի հետ համագործակցող ավելի քան 365 ընկերություններում` ստանալով զանազան զեղչեր և արտոնություններ:

"Ապառիկ
+" քարտը գնումներ կատարելու քաղաքակիրթ և հարմար միջոց է: Այն հնարավորություն է տալիս.

  • ապառիկ կարգով ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու,
  • չվճարել կանխավճար,
  • խուսափել թղթային ձևակերպումներից և տեղեկանքների հավաքագրումից,
  • գնել այն ապրանքները և օգտվել այն ծառայություններից, որոնք ավանդական ապառիկ կարգով հնարավոր չէ ձեռք բերել,
  • ձևավորել վարկային պատմություն,
  • օգտվել վարկի մարման ավելի հարմար ժամանակացույցից և արտոնյալ շրջանից,
  • օգտվել Բանկի հետ համագործակցող խանութների կողմից տրամադրվող հատուկ զեղչերից:

"Ապառիկ+" քարտ ձեռք բելեու համար կարող են դիմել բոլոր այն անձինք, ովքեր ունեն կայուն եկամուտ:
"Ապառիկ+" քարտով կարող եք գնել.

  • կենցաղային և համակարգչային տեխնիկա,
  • կահույք,
  • բջջային հեռախոսներ,
  • ջեռուցման համակարգեր,
  • գորգեր,
  • շինանյութ և սանտեխնիկա,
  • հագուստ և կոշիկներ,
  • նվերներ,
  • ավիատոմսեր:

"Ապառիկ+" քարտով կարող եք օգտվել.

  • տուրիստական ծառայություններից,
  • ատամնաբուժական և այլ բժշկական ծառայություններից,
  • այլ ` ցուցակն անընդհատ ընդլայնվում է:

"Ապառիկ+" քարտը տրամադրվում է անվճար:

Սպասարկման վճարը կազմում է տարեկան ընդամենը 3000 դրամ:

"Ապառիկ+" վարկային քարտն ընձեռում է հետևյալ հնարավորությունները.

  • վարկային գծի ամսական մարումը կազմում է պարտքի գումարի 7%-ը, որին գումարվում են հաշվարկված տոկոսները (2%),
  • մարման օրերը յուրաքանչյուր ամսվա 10-ը (10 օր արտոնյալ ժամանակաշրջան (grace period)),
  • տոկոսադրույքը` 24%,
  • տոկոսները հաշվարկվում են օգտագործված գումարի վրա,
  • տոկոսների հաշվարկը սկսվում է գործարքի հաջորդ օրվանից,
  • քարտի գործողության ժամկետը 2 տարի է:

Քարտը նախատեսված է բացառապես անկանխիկ վճարումներ և գնումներ իրականացնելու համար: Այսինքն` քարտը չի գործում կանխիկացման կետերում և բանկոմատներում:

Քարտը
գործում է միայն բանկի հետ համագործակցող առևտրի և սպասարկման կետերի ցանցում:

Բանկի
հետ համագործակցող ընկերությունների առևտրի և սպասարկման կետերի մուտքի վրա փակցված ՙ"ԱՊԱՌԻԿ+" ցուցանակը վկայում է, որ տվյալ կետում սպասարկվում են "ԱՊԱՌԻԿ+" վճարային քարտերը:

Քարտը
ձեռք բերելու համար անհրաժեշտ է այցելել "Ինեկոբանկ" ՓԲԸ, ճշտել Ձեր վարկային պատմությունը, ներկայացնել անձնագիրը և սոցիալական քարտը, լրացնել վճարային քարտի ստացման հայտը և վճարել սպասարկման վճարը:


Թարմացված է առ 17.08.2010, ժամը 17:01

 
ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ -
ԱՊARԻԿ+ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՑԱՆՑ, ԶԵՂՉ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԽԱՆՈՒԹՆԵՐ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՏԵՐ -
Վճարային քարտերի օգտագործման ուղեցույց -
Կանխիկացման կետերի ցանց -
 
To the top of the page